ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու տոն: Գիրք նվիրելու օրը ընտրվել է պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից:
Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր, և լավ գիրքն ամենացանկալի և հաճելի նվերների շարքում էր: Այսօր նպատակ կա վերականգնել այս ավանդույթը և պետք է նշել, որ ամեն տարի նկատելիորեն ավելանում է հետաքրքրությունը տոնի նկատմամբ և մասնակիցների թիվը:
Արդեն երկրորդ տարին է ինչ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները այս տոնի առթիվ կազմակերպում են տարբեր միջոցառումներ։ Այս տարի ևս Պոլիտեխնիկցիները կարող են անակնկալ մատուցել համադպրոցական ընկերներին, ուսուցիչներին՝ անանուն գիրք նվիրելով:

  • Event Time: 14։30
  • School:

    Պոլիտեխնիկի ավագ դպրոց 7306 լսարան

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ