Նվիրաբերել

Պոլիտեխնիկ ավագ դպրոցը ողջունում է բոլոր շահագրգիռ դոնորներին, հովանավորներին և գործընկերներին, ովքեր ցանկանում են աջակցել Մեզ իրականացնելու դպրոցի առաքելությունը և զարգացման ծրագիրը:

Կատարելով նվիրատվություն Պոլիտեխնիկ ավագ դպրոցին նշանակում է, որ Դուք զորացնում եք խելացի առաջնորդների, ստեղծագործ մտածողների և գլոբալ քաղաքացիների գալիք սերունդը:

Ցանկացած նվիրատվություն անգին է մեզ համար, յուրաքանչյուր ներդրում՝ արժեքավոր:Մենք Ձեր աջակցության կարիքն ունենք ինչպես կոնկրետ ծրագրերի իրականացման ու զարգացման, այնպես էլ կրթության կատարելության ձգտման գործում: Ամեն մի նվիրատվություն ունի անմիջական ազդեցություն մեր աշակերտների համար: Սկսած լաբորատոր սարքավորումներից մինչև նոր կահավորված դասասենյակներ, Դուք կարող եք պարզել, թե ինչպես  օգնել մեզ լուծելու առաջնային կարիքները: Հուսով ենք, որ ստորև ցանկը կօգնի Ձեզ որոշել, թե որտեղ կատարել Ձեր ներդրումները.

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված դասարանի ստեղծում;
  • Ամառային դպրոցների կազմակերպում;
  • Դասասենյակների կահավորում;
  • Ռոբոտիքսի և այլ արտադպրոցական ակումբների սարքավորումների գնման օժանդակություն;
  • Բնագիտական կաբինետների լաբորատոր սարքավորումների հագեցում;
  • Ժամանակակից էլեկտրոնային և հեռավար ուսուցման միջավայրի, վիրտուալ դասընթացների և լաբորատորիաների ստեղծման օժանդակում;
  • Պարգևներ աշակերտական ձեռքբերումների համար:

Հովանավորն իրավունք է ստանում անվանակոչելու իր կողմից ընտրված և ֆինանսավորած դպրոցի որևէ մաս՝ դասասենյակ, լաբորատորիա և այլն: Հովանավորվող մասի մուտքի մոտ կամ հարող այլ հատվածում փակցվում է ցուցանակ՝ հովանավորի անվանակոչության գրությամբ:

Դուք կարող եք նվիրատվություն կատարել՝ ընտրելով Ձեզ հարմար տարբերակը.

1. Ինտերնետ վճարային համակարգերի (iDram, MobiDram ) միջոցով (Սեղմեք տեսնելու մանրամասները)

2.  Բանկային փոխանցման միջոցով (Սեղմեք տեսնելու մանրամասները)

3. Կապվեք մեզ հետ հեռախոսով կամ էլ. փոստով: Թողեք հաղորդագրություն, և մենք կգրենք Ձեզ: Անհրաժեշտության դեպքում կուղարկենք նվիրաբերության պայմանագրի նմուշը, կպատասնանենք բոլոր հարցերին:

Շնորհակալությո՛ւն:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ