News

ՍԻՐԵԼԻ ԴԻՄՈՐԴ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ՝ ԽՈՍՏԱՆԱԼՈՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԻՐԹ ՄԻՋԱՎԱՅՐ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է առցանց տարբերակով ս.թ. հուլիսի 10-ից հուլիսի 25-ը։ Դիմում-հայտերը առցանց ընդունվում են՝ phs.iuniversity.am հղմամբ: Դիմումը լրացնելիս անհրաժեշտ է կցել համապատասխան փաստաթղթերի լուսապատճեները էլեկտրոնային…

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հնարավորություն է ընձեռում դպրոցում սովորող աշակերտներին կամավորության սկզբունքով ներգրավվել դպորցի կայքի բարելավման աշխատանքներին:  Մինչև ս.թ. հուլիսի 15-ը հայտը լրացված ուղարկեք info@phs.am էլ․հասցեին։ Հարցերի դեպքում գրեք դպրոցի էջին կամ զանգահարեք /010/52-06-30  ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ-ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏ

2019-2020 ուսումնական տարում Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի և Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի կողմից կազմակերպված օլիմպիադային ֆիզիկա առարկայից։ Դպրոցում ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար Ա․ Պետրոսյանը նշեց, որ աշակերտները մեծ ոգևորվածությամբ ու խանդավառությամբ են մասնակցել խմբակին, ինչի արդյունքը աշակերտների գրանցած հաջողություններն են։ Ուրախ ենք հայտնել, որ օլիմպիադայի արդյունքներով մեր…

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի աշակերտներ՝ Եպիսկոպոսյան Արմենը, Պետրոսյան Էդուարդը, Մամուլյան Ռոբերտը, Պապյան Արսենը, Մարգարյան Վարուժանը, Վարդանյան Աշոտը, Հունանյան Հարությունը, Մկրտչյան Ռոմանոսը և Վահանյան Վահեն մասնակցեցին ֆիզիկայի հանրապետական օլիմպիադային։ Արդյունքում երկու աշակերտ՝ Պետրոսյան Էդուարդը 11-րդ դասարան, Մարգարյան Վարուժանը 12-րդ դասարան արժանացան III կարգի և Վարդանյան Աշոտ, Հունանյան Հարություն,…

Փետրվարի 21-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ թվային տնտեսության ոլորտում իրավասությունների փորձարկման և ամրապնդման համար «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիան: Միջոցառումը անցկացվեց Ռուսաստանում նշվող Գիտության օրվա շրջանակում: Ակցիայի նպատակն էր դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը: «Բաց լաբորատորիան» ոչ միայն ստուգում է մասնակիցների գիտելիքները, այլև խոսում է գիտության վերջին…

2019 թվականի փետրվարի 8-ին և 9-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ավագ դպրոցների աշակերտների համար «Ռոսատոմ»-ի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներության օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Միջոցառումները անցկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ: Օլիմպիադայի նախընտրական փուլին մասնակցել էին ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթական դպրոցների…

Յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 8-ին, Ռուսաստանում նշվում է Գիտության օրը: 1724թ. փետրվարի 8-ին (հին օրացույցով հունվարի 28-ին) Պետրոս Առաջինի կարգադրությամբ իշխող Սենատը հրամանագիր է կազմում Ռուսաստանում գիտությունների ակադեմիա ստեղծելու մասին: Փետրվարի 7-ին, Պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց Ռուսատանի գիտության օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ մրցույթ, որին մասնակցեցեին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի սաները։ Թիմերը ձևավորվել էին…

Հաշվի առնելով ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի 2014թ. օգոստոսի 29-ի նախագահության նիստի որոշումը, ուսանողության ոլորտում այսուհետև ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի ամենամյա «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ անցկացնելու կարգի մասին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարում է հերթական «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար որպես պարգև կշնորհվի ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի Ոսկե հուշամեդալ և համանուն վկայագիր:…

Սիրով հրավիրում ենք  ավագ դասարանների (9-12) աշակերտներին մասնակցելու «Ռոսատոմի» օլիմպիադային, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին և 17-ին ժամը 10։00 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի 1301 դահլիճում: Նոյեմբերի 16-ին ժամը 10։00: Մաթեմատիկայի օլիմպիադա։ Նոյեմբերի 17-ին ժամը 10։00: Ֆիզիկայի և ինժեներական օլիմպիադա։ Ընտրության փուլի արդյունքների հիման վրա մասնակիցները հնարավորություն…

ՌՈՒՍԱԼ-ը` աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, սեպտեմբերի 26-28-ը Երևանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, անցկացրեց «ՌՈՒՍԱԼ» գիտափառատոնը: Նշանակալի գիտաճանաչողական նախագիծը երրորդ անգամն է կայանում Ռուսաստանի և Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում է ընկերությունը: Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնելու գիտությունը աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար…

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ