ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

11412316_1637104153225868_3264220977264819120_n 11667519_1637103933225890_768762333504775601_n 11218883_1637104063225877_2639569867976774466_n

2015 թվականի հունիսի 26-ին Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ անկախության 24 ամյակին նվիրված մարզական խաղերի քաղաքային փուլի պարգևատրման արարողությունը: Խաղերի նմասնակցում էին Երևան քաղաքի մի շարք դպրոցներ իրենց թիմերով, ինչպես նաև համայնքներն առանձին հավաքականներով: Առաջնությունն անցկացվում է րտարբեր մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտզալ և այլն:
Խաղերին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև Պոլիտեխնիկի ավագ դպրոցի հավաքականները: Վերջիններս, քաղաքային՝ եզրափակիչ փուլում բասկետբոլ մարզաձևում զբաղեցրել են առաջին հորիզոնականը, իսկ լողափնյա վոլեյբոլ և սովորական վոլեյբոլ սպորտաձևերում երկրորդ հորիզոնականը: Ընդ որում մինչ քաղաքային փուլը, համայնքային փուլի բոլոր մարզաձևերում ավագդպրոցի հավաքականները զբաղեցրել են առաջին հորիզոնականը:
Լողափնյա վոլեյբոլի հավաքական իանդամներ Ջուլիետա Ադամյանը (10Է)  և ՍոնաԳևորգյանը (10Է) հավաքականի հիմնական խաղացողներ են և անընդմեջ մասնակցելով տարբեր սպորտային խաղերի, դարձել ենՀ այաստանի չեմպիոններ վոլեյբոլ մարզաձևում:
Առաջնության ընթացքում սեղանի թենիս անհատական մարզաձևում աչքի են ընկել դպրոցի աշակերտներ Էդգար Հայրապետյանը (XI Գ) և Դավիթ Ավետիսյանը (X Բ):
Մեկտարի է,  ինչ Պոլիտեխնիկում գործում է բասկետբոլի մարզական ակումբ (ղեկավար՝Ս. Հարությունյան), որտեղ ընդգրկված 12 մարզիկներից 4-ը ավագդ պրոցի աշակերտներ են: Նրանցից երկուսը Հայաստանի լավագույն խաղացողներ Վլադիմիր Հարությունյանը և Արտյոմ Բիչախչյանը, ընդգրկված են դպրոցի բասկետբոլի հավքականում և ըստ ավագ դպրոցի մարզիչ, ֆիզղեկ Մհեր Ավետիսյանի՝ խաղերի ողջ ընթացքում ցուցաբերել են բարձր արդյունք:
Նշենք, որ խաղերը շարունակվելու են և հունիսի 28-ին ՀԱՊՀ ավագդպրոցի թիմը մեկնելու է Դիլիջան՝ մասնակցելու խաղերի հանրապետական փուլին:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ