ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ (ԵԵՊ) ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՍԻԱ

11037306_1645487739054176_1072096779836828923_o (1)   11708056_1645486959054254_4071566137585803194_o   11703519_1645488202387463_465097815412987011_o

Ս.թ. հուլիսի 20-ից 24-ը Եվրոպական Երիտասարդական Պառլամենտը պատրաստվում է համախմբել 60 դպրոցական պատանիների տարբեր թեմաներով քննարկումների շուրջ: Հնգօրյա ֆորումը կհյուրնկալի ՀԱՊՀ Երևան ավագ դպրոցից, «ԱՅԲ» դպրոցից, Անանիա Շիրակացու անվան ճեմարանից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից շուրջ 60 պատվիրակների:
Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերպվող 1-ին ամառային դպրոցական սեսիան (1st EYP Summer School Session – ESS) իր ձևաչափով բացառիկ է և եզակի, քանի որ ընդգրկելու է Երևանի 5 դպրոցներից պատանիների համապատասխան 5 կոմիտեներում, որոնց շրջանակներում կքննարկվեն քաղաքացիական ազատության, արդարադատության և ներքին գործերի, մշակույթի և կրթության, մարդու իրավունքների, արդյունաբերության, էներգետիկայի և հետազոտության, շրջակա միջավայրրի պաշտպանության, հանրային առողջության և սննդի անվտանգության հետ կապված խնդիրներ:

ՀԱՊՀ Երևանի ավագ և ԱՅԲ դպրոցները ճանաչվեցին լավագույնը։ Ամառային դպրոցի հաջորդ փուլը կանցկացվի Դիլիջանի դպրոցում, որտեղ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը կներկայացնեն՝ Լևոն Թադևոսյանը և Արայիկ Համբարձումյանը։ Շնորհավորում ենք մեր բոլոր մասնակիցներին լավ ներկայանալու համար և հետագա փուլերում հաջոություն մաղթում։

11049669_1646221292314154_163917831094263990_n   11738013_1646181985651418_2002573380386409132_n

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ