PHS-HELLOWEEN

Հելոուին (անգլ.՝ Halloween, All Hallows’ Eve կամ All Saints’ Eve), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում, սակայն այն պաշտոնական հանգստյան օր չէ։
20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում:
Տոնի գլխավոր խորհրդանիշը այսպես կոչված Ջեքի լապտերն: Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։
Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։
Այս տարի Հելոուինի տոնը յուրովի նշվեց նաև ՀԱՊՀ ավագ դպրոցում: 10ԺԴ դասարանի աշակերտները իրենց դասղեկ՝ Ն. Հակոբյանի աջակցությամբ նշեցին այդ օրը: Աշակերտները իրենց դասասենյակը զարդարել էիր տոնին համապատասխան, անգլերենի դասաժամին դիտեցին ֆիլմ, որից հետո տեղի ունեցավ ֆիլմի քննարկում:

20171031_135253 20171031_135715 20171031_135245

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ