«ՎԱՐՊԵՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 200-ից ավել աշակերտներ Նայրի կինոթատրոնում դիտեցին «Վարդապետի լռոթյունը» ֆիլմը:

Վարդապետի լռությունը, հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասի մասին պատմող կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 2014-2015 թվականներին:

2014 թվականի աշնանը Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ սկսեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի նկարահանումները։ Նկարահանումներն իրականացվել են ծ և արտերկրում, ավարտվել են 2015 թվականի ամռանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։ Ֆիլմը նվիրված է Կոմիտասի հիշատակին։

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասին, այլ նրա «Մեծ Լռությունը»։ Ֆիլմի հերոսը ժամանակակից գրող, համալսարանի դասախոս Էդգար Նովենցն է, ով մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարի վրա։ Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության Փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը։

Աշակերտները և ուսուցչական կազմը մեծ տպավորություն ստացան ֆիլմից: Արդեն Մարտի 22-ին դպրոցում տեղի ունեցով ֆիլմի քննարկում: Աշակերտները և ուսուցչական կազմը մեծ ոգևորությամբ քննարկում էին ֆիլմի բովանդակությունը, կիսվում մտքերով: Աշակերտները հայտնեցին բավակակնին հետաքրքիր մտքեր, խոսեցին պայքարելու, չլռել և չհանձնվելու մասին: Ուրքախ ենք նշել, որ մենք ունենք չլռող և պայքարող երիտասարդներ:

12873591_10204569895047889_1501865815_o 12874611_10204569894087865_1958378742_o 12874335_10204569895847909_1552969303_o  12896236_10204569891767807_1869011441_o

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ