ՍՐՏԱԲԵԿ, ՏԽՈՒՐ ՊՈԵՏ ԱՐԵՎԱՎՈՐ

Ապրլի 21-ին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 11Գ դասարանի աշակերտները Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի տիկին Սահակյանի հետ կազմակերպել էին գրական ցերեկույթ նվիրված Վահան Տերյանին:

Դասարանի յուրաքանչյուր անկյուն հիշեցնում էր Վահան Տերյանին: Աշակերտները պատրաստել էին պաստառներ, ասույթներ Վ.Տերյանի մասին: Ցերեկույթը սկսվեց Տերյանի մասին գնահատանքի խոսքով, ներկայացվեց բանաստեղծի կյանքը և ստեղծագործությունը: Տերյանը լեզվի շինարար է, որի բանաստեղծություններով երեխաները լեզուն են սովորում եւ դաստիարակվում հայրենասիրական ոգով: Միջոցառման ողջ ընթացքում տիրեց տերյանական մեղմ ու հոգեթով շունչ և պատեց ամենքիս անասելի զգացումներով:

Ներկաները հուզմունքով և մեծ տպավորություններով հեռացան:

13090009_458161447726624_347432037_n 13059764_458161457726623_1850142898_n 13082076_458161461059956_1309788915_n

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ