ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <<ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2015>> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

12088436_851195431662317_3070804082070240570_n 12106747_851197038328823_4596210828440069115_n 12027606_1670447896558160_4221949948291730143_n

Ս.թ. հոկտեմբերի 2-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2015» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: 11-րդ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բացառիկ է մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ և քանակով:

ՀՀ Կառավարության հովանու ներքո անցկացվող եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ միավորել է շուրջ 170 ընկերություն, որոնց թվում է նաև ՀՀ տեխնոլոգիական կրթության առաջատար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի, մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանի Դաշնությունից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԴիջիԹեք 2015»-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի աշակերտները ներկայացնում էին ՀԱՊՀ ավագ դպրոցի Ռոբոտատեխնիկայի ակումբում ստեղծած «Ական փնտրող», «Դոմինո շարող», «Գույներ դասակարգող», «Գծին հետևող և նկարահանող», «Աղբ հավաքող» և այլ տեսակի ռոբոտներ:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի ավագ դպրոցը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն՝ Կարեն Վարդանյանից ստացավ հավաստագիր «ԴիջիԹեք Էքսպո 2015» բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին լավագույնս ներկայանալու համար:

11181826_851195338328993_2604196838809979974_n Scan10187 12107270_851195334995660_1278740805918695680_n

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ