ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ

15 81 16

ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի XIա դասարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Ներսիսյանը հոկտեմբերի 5-ին կազմակերպել էր «Մուտք գործենք երաժշտության աշխարհ» խորագրով միջոցառումը: Ա. Ներսիսյանը պատահականորեն չէր ընտրել ռուս հեղինակների գրած ռոմանսները: Նրա նպատակն էր կատարելագործել աշակերտների ռուսաց լեզվի իմացությունը, և այդ ճանապարհը նա տանում էր դասական պոեզիայի և երաժշտության արահետներով: Գրական-երաժշտական միջոցառմանը մասնակցում էին դասարանի բոլոր աշակերտները: Միջոցառման ընթացքում դահլիճում ներկա գտնվողները մտովի տեղափոխվեցին երաժշտության կախարդական աշխարհ, որտեղ նրանց առաջնորդում էին աշակերտների հիանալի պարը, ասմունքը, երգերի և երաժշտական կատարումները:
Գրական-երաժշտական հանդիպումն ավարտվեց Վիկա Ցիգանովայի «Եկեք իմ տուն» ռոմանսի կատարմամբ, որը հնչեց XIա դասարանի բոլոր աշակերտների կատարմամբ: Միջոցառման ավարտին դասղեկ Անահիտ Ռեհանյանը շնորհակալություն հայտնեց ռուսաց լեզվի ուսուցչուհուն գեղեցիկ միջոցառման համար և աշակերտներին` մասնակցության լավագույն կատարումների համար:
Դահլիճում ներկա էին ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը, փոխտնօրեն Աիդա Ռեհանյանը: Նրանք ողջունեցին նման միջոցառումների կազմակերպումը, որը ձևավորում է գեղագիտական բարձր ճաշակ և կատարելագործում է աշակերտների ռուսաց լեզվի իմացությունը` նպաստելով նրանց հետագա բուհական կրթության առաջընթացին:

61 71 13

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ