ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ

Մարտի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 84-ամյակին։
«Հայաստանը ես եմ» խորագրով հայրենասիրական միջոցառումը կազմակերպել էին ՀԱՊՀ վարժարանի «10ա» դասարանի աշակերտները իրենց դասղեկի՝ Անահիտ Ռեհանյանի գլխավորությամբ։ Ավագ դպրոցի միջոցառման մասնակից աշակերտներն ասմունքեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ներկայացրեցին թեմատիկ ասույթներ։
Այս ամենին զուգահեռ վարժարանի սաները երգեցին հայրենասիրական և մարտական ոգով լի երգեր, իսկ կատարումներից մեկը ներկայացվեց աշակերտների կենդանի նվագակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ Ավագ դպրոցի փոխտնօրենները և ուսուցչական անձնակազմը։ «Հայաստանը ես եմ» միջոցառման նպատակն էր սերմանել սեր ու հարգանք հայրենիքի նկատմամբ, սրտացավորեն վերաբերվել մեր հայրենիքին և այն անվտանգ պահող մեր ՀԱՅ զինվորին։

Նյութը՝ http://polytech.am/wpolytech/?p=15430

Լուսանկարները՝ https://www.facebook.com/pg/polytechhs/photos/

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ