ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼ

Ս/թ մարտի  20-ին ՀԱՊՀ Երևանի ավագդպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում ՝ «Կապուտաչյա երջանկության առասպել» խորագրով, որը նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էին 11զ դասարանի աշակերտները և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ռ.Ղազարյանը: Ներկա էին դպրոցի տնօրենն ու փոխտնօրենները, ուսուցչական անձնակազմը, ծնողներ:

Միջոցառումը սկսվեց դասարանի աշակերտուհիների հեզաճկուն նաիրյան պարով: Այնուհետև ասմունքի, փոքրիկ բեմադրությունների, երգերի ու պարային ելույթների զուգորդմամբ հյուսվեց Չարենցի կյանքի ու սիրո առասպելը: Իրենց երգով ու նվագով միջոցառմանը առանձնակի փայլ տվեցին 10-րդ դասարանի աշակերտներ Տաթև Բարսեղյանը, Ռոզա Չիբուխչյանն ու ԼևոնՆալբանդյանը:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ