ԸՆԹԵՐՑԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ Ապրիլի 19-ին ՀԱՊՀ ավագ դպրոցում տեղի ունեցավ ընթերցասերների առաջին հանդիպումը։ Ծրագիրը նոր է, որը ամբողջությամբ մշակվել և իրականացվել է ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Էլեն Ալթունյանի կողմից։ Ծրագրի շրջանակներում Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի, ինչպես նաև Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի ֆինանսական աջակցության միջոցով դպրոցի գրադարանը հարստացավ 25 հետաքրքրաշարժ գրքերով։ Հանդիպմանը մեծ հետաքրքությամբ մասնակցում էին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները։ Նրանք քննարկեցին տարբեր գրքեր, կիսվեցին տպավորություններով։ Հանդիպման վերջում Էլեն Ալթունյանը մակագրեց գրքերը, ինչպես նաև դպրոցի փոխտնօրեն Նելլի Համբարձումյանը, հայտնելով դպրոցի օժանդակությունը, խոստացավ օգնել գրադարանը նոր գրքերով հարստացնելու։ Միջոցառումը ունենալու է շարունակական բնույթ: