«ԳԱՅԼ ՎԱՐՔԱԳԻԾ, ԹԵ՞ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

Սույն թվականի Նոյեմբերի 27-ին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում կայացավ բաց դաս հայ գրականությունից, որը պատրաստել էին 11Բ դասարանի աշակերտները և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ռ. Ղազարյանը: Թեման կենդանական աշխարհի, մասնավորապես գայլի կերպավորումն էր հայ և համաշխարհային: Քննարկումը սկսվեց Թումանյանի «Գելը» պատմվածքից, հետո աշակերտները ներկայացրին գիտական տեղեկություններ այս կենդանու վերաբերյալ, անդրադարձան Հր. Մաթևոսյանի «Կանաչ դաշտը», Ջեկ Լոնդոնի «Սպիտակ ժանիք» և Հ. Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործություններին: Ներկայացնելով այս կենդանու այլաբանական կերպավորումը առակներում և ասացվածքներում՝ նկատեցին, որ մարդը երկփեղկված է կենդանական բնազդի, զգացումների և բանականության ու քաղաքակրթության միջև, ուստի հազար անտեսանելի թելերով կապված է կենդանական աշխարհին ու նրա անբաժանելի մասն է:

Get In Touch

Students Say About Us

Top