ԲԱՑ ԴԱՍ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ

Ապրլի 4-ին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտները անցկացրեցին բաց դաս–ցերեկույթ նվիրված Վահան Տերյանին:

Ապրլի 4-ը մեզ համար հիշարժան եղավ: Երբ հայ գրականության դասին ընկեր Ա. Ռեհանյանը ներկայացրեց Վահան Տերյանի գրական դիմանկարը, կարդաց նրա բանաստեղծություններից, հուշեր պատմեց, մեծերի ասույթներ բերեց, ոգևորվեցինք և ցանկություն հայտնեցինք անցկացնել բաց դաս: Ուսուցչուհու առաջարկով դասը պետք է վարեին աշակերտները: Ես ստանձնեցի այդ դերը, և բոլորս ոգևորված սկսեցինք ուսումնասիրել Տերյանի կյանքն ու ստեղծագործությունները, ընտրել բանաստեղծություններ, ձևավորել պատի թերթ:

Ամենից շատ հուզված էի ես, որովհետև այնքան էլ հեշտ չէ դաս վարել: Եկավ սպասված օրը: Հուզված էինք բոլորս: Հուզմունքը կրկնապատիկ էր, քանի որ Արցախի պատերազմական դրության մասին լուրերը կատվածահար էին արել ընդհանուր մթնոլորտը:

Դասի ողջ ընթացքում տիրում էր Տերյանական թաղծոտ տրամադրություն: Դասի ավարտին անակնկալ էինք պարաստել: Հայտարարվեց, որ դաս-ցերեկույթը նվիրվում է սահմանին զոհված զինվորների անմահ հիշատակին: Պայթեց հայրենասիրական խրոխտ երգը և բոլորս ուս ուսի տված ու բռունցքված երգեցինք՝ ոգեկոչելով մեր հերոսներին:

Բոլորի հայացքներում կարդում էի՝ «Կա՛նք, պիտի լինե՛նք ու դեռ շատանա՜նք»:

-Իր խոսքում նշեց 11Ա դասարանի աշակերտ Արմեն Խաչատրյանը:

Տեսանյութ բաց դասից՝ 

12952962_10204705062546992_2137333505_o 12959408_10204705060226934_1763944817_o 12962413_10204705061746972_1132579855_o 12970685_10204705062026979_366330528_o

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ