ԲԱՑ ԴԱՍ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ, ՆՎԻՐՎԱԾ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻՆ

Նոյեմբերի 25-ին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշանիկ Կուրղինյանը 10ԺԱ դասարանի հետ կազմակերպել էր բաց դաս: Դասի թեման «Սասնա ծռեր»էպոսն էր: Աշակերտները մի առանձին ոգևորությամբ էին պատրաստվել բաց դասին: Նախ ներկայացվեց էպոսի գրառման պատմությունը, ապա աշակերտների անդրադարձը սյուժետային տարբեր դրվագների: Էպոսի որոշ կերպարներ ներկայացվեցին ազգային հանդերցանքվ և բարբառով: Դասը ոչ միայն դիտարժան էր, այլև պարունակում էր հետաքրքիր փաստեր ու տվյալներ էպոսի մասին: Երեխաները քաջատեղյակ էին նյութին, այն ներկայացնում էին սիրով ու ոգևորությամբ, և ամենակրևորը, որ բաց դասը ինքնանպատակ չանցավ: Բոլորի մոտ արմատավորվեց այն խոր գիտակցումը, որ «Սասունցի Դավիթը» մեր ազգային հարստությունն է և նրա ճանաչողությունը յուրաքանչյուր հայ մարդու պատիվն է:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ