ԲԱՑ ԴԱՍ ՀԱՍՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ

01.02.2017թ. 11գ դասարանում անցկացվեց բաց դաս հասարակագիտություն առարկայից <<Ժառանգական իրավունք >> թեմայով: Դասը վարում էր հասարակագիտության ուսուցչուհի Արմինե Խլոյանը: Դասի նպատակն էր, աշակերտներին ներկայացնել ժառանգական իրավունքի հիմնական սկզբունքները, տարբերակել ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունը, իմանալ, թե որն է կտակում պարտադիր բաժնի իրավունքը, ժառանգությունն ընդունելու կարգը, եղանակները, ժամկետը և այլն: Դասին հաջող մեկնարկ ապահովելու համար կիրառվեց <<Պրիզմա>> մեթոդը, իսկ ամփոփումը ավելի հետաքրքիր դարձնելու համար աշակերտները խաղացին <<Մեկ քայլ առաջ >> և <<Այլ կերպ>> խաղերը: Այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ աշակերտները լավ իմանան իրենց իրավունքները և պարտականությունները, որովհետև դրանց գիտակցման պարագայում է, որ նրանք կկարողանան ազատորեն գործել իրենց գործողությունների թույլատրելի սահմաններում:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ