ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Հայոց   բանակի ծննդյան  25-ամյա տարելիցը ՀԱՊՀ ավագ դպրոցը նշեց  դիտարժան միջոցառմամբ , որը կազմակերպել էր դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Վարդան Աղաբաբյանը: Անվիճելի է , որ ռազմահայրենասիրական ոգին  հանրակրթական դպրոցում մեծապես պայմանավորված է հայրենագիտական առարկաների ճիշտ մատուցմամբ ու դասավանդմամբ: Դպրոցի ուսուցչական կազմը եղել և մնում է նախ և առաջ հայրենասեր ու ազգասեր սերունդ  կրթելու ջատագովը ,և դրա վառ ապացույցը հերթական միջոցառումն էր`նվիրված մեր ամենամեծ  ձեռքբերումին `Հայոց  բանակին: Վարդան Աղաբաբյանը, ով աշակերտներին է փոխանցում մեր օրերում այնքան կարևոր գիտելիքներ ու հմտություններ, միջոցառումը կազմակերպելիս առաջնորդվել էր մի սկզբունքով`համախմբել  դպրոցի ստեղծագործող ու շնորհալի աշակերտներին և իսկական տոնական տրամադրություն հաղորդել դպրոցական առօրյային : Աշակերտների ելույթները`երաժշտական կատարումներ , արձակ խոսք, ասմունք , ռազմահայրենասիրական երգեր , հուզեցին բոլորին. ներկաներից ամեն մեկը ելույթ ունեցող իր սաների մեջ տեսնում էր ապագա զինվորին ու հայրենիքի պաշտպանին ,  զինվորներ  ծնող ապագա մայրերին: Ուրիշ էլ որտեղ , եթե ոչ դպրոցում պիտի կոփվի ու ամրանա մեր ապագան կերտող հայ պատանիների ու աղջիկների հայրենասեր ոգին: Աշակերտների  ելույթները ինքնաբուխ էին , անկեղծ ,  չհնչեց  ոչ մի շինծու կամ վերամբարձ խոսք : Միջոցառումը ոչ միայն ճանաչողական ու ուսուցողական բնույթ էր կրում , այլև բոլորին համախմբեց մի գաղափարի շուրջ , որ մենք  ուժեղ ենք միասին` մեր հող ու ջրով , մեր կայացող պետությամբ , հավատ ներշնչող մեր մատաղ սերնդով:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ