ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԵՏ

ՀԱՊՀ-ի ավագ դպրոցում դեկտեմբերի 14-ին կրկին միջոցառում կար: Այս անգամ այն նվիրված էր Հովհաննես Թումանյանին և կրում էր «Ամենայն հայոց բանաստեղծի հետ» խորագիրը:

Ցերեկույթը կազմակերպել էր XIա-րդ դասարանի դասղեկ Անահիտ Ռեհանյանը:  Դահլիճի բեմում աշակերտները մի գողտրիկ անկյուն էին ձևավորել` նվիրված Հովհաննես Թումանյանին:

Խորհրդանշական էր միջոցառման սկիզբը. աշակերտներից մեկը վառեց բանաստեղծի լուսանկարի առջև դրված մոմերը, և բլուլի նվագակցությամբ հնչեցին Հ. Թումանյանի մասին ասված հայտնի մարդկանց խոսքերը, ապա նաև Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները: Մասնակցում էր ամբողջ դասարանը: Աշակերտների ասմունքը պարբերաբար ընդմիջվում էր հայկական սիրված երգերով և ռոմանսներով, որոնց թվում «Ախ, ինչ լավ են սարի վրա» գեղեցիկ երգով, որի խոսքի և երաժշտության հեղինակը Հ. Թումանյանն է: Հնչեցին հատվածներ «Փարվանա»-ից և «Թմկաբերդի առումը» պոեմից: Հատկապես տպավորիչ է    «Անուշ» պոեմի յուրօրինակ բեմականացումը:

Միջոցառումն ավարտվեց Հ. Թումանյանի քառյակներով, որոնցում արտացոլվում էին հեղինակի երազանքներն ու կենսափիլիսոփայությունը:

Դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, աշակերտներ: Միջոցառման մասին դրվատանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը, փոխտնօրեն Ա. Ռեհանյանը:

գլխ WP_20151214_028 WP_20151214_020

Նյութը՝ http://polytech.am/wpolytech/?p=8028

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ