ՀԱՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ANEL

11118505_1624455887824028_5472501459807230019_n (1) 10501912_1624455937824023_4388819010212883845_n (1)  20799_1624455941157356_5195550732740721446_n

Հայաստանիա զգային ճարտարագիտական լաբորատորիաները Պոլիտեխնիկի ավագ դպրոցի և «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության հետ համատեղ «Մեկ ընկերություն, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում իրականացրեցի նհերթական միջոցառումը:
2015թ. մայիսի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին հյուրընկալեցին մեկ տասնյակից ավելի հայկական ինժեներական ընկերություններ: Աշակերտները եղան նորաբաց «YEA Manufacquring» գործարանում, որտեղ ծանոթացան տպասալերի արտադրման ողջ գործընթացին՝ փաստաթղթավորումից մինչև որակի երաշխավորում:
Աշակերտները իմացան, որ Հայաստանում ինժեներական միշար քընկերություններ լուծում են գլոբալ շատ խնդիրներ, ինչպիսիքեն, օրինակ, բարձր լարման էլեկտրակայանների լարերի վնասված հատվածի ավտոմատորոշում, հեռախոսակապի թեստավորման համակարգի մշակում, շոկոլադի մածուցիկությունը որոշող համակարգի մշակում, որն արդեն կիրառվում է հայտնի «Նեսթլե» ընկերությունում և այլն:
Այս այցը լավ հնարավորություն էր աշակերտների համար հետագա մասնագիտության կողմնորոշման համար: Նրանց զարմանքը բավականին մեծ էր, երբ իմացան, որ ընկերությունների տնօրենները և աշխատակիցների մեծ մասը Պոլիտեխնիկի նախկին շրջանավարտներ են: Դա նրանց էլ ավելի ոգեշնչեց լավ սովորելուն, որպեսզի իրենք էլ հետագայում դառնան նմանատիպ ընկերության արժանի ղեկավար կամ աշխատակից:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ