ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԷՐ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ

Հոկտեմբերի 15-ին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հյուրնկալել էր «Վան» գործողության ղեկավար անդամ Վազգեն Սիսլյանին: Աշակերտները նախապես դիտել էին «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը դրամատիկական թատրոնում: «Վան» գործողությունը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի և ընդհանրապես հայ ժողովրդի նորագույն ժամանակների ազատագրական պայքարի պատմության առանցքային էջերից է: Ներկայացումից շատ տպավորված աշակերտները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին իրական հերոսին՝ Վազգեն Սիսլյանին: Նա գործողության մասին պատմել է բազմաթիվ անգամ, սակայն միշտ պատրաստ է ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն: Աշակերտները մեծագույն ուշադրությամբ էին լսում հերոսին, ով իր խոսքով անգամ ներկաներին վարակում էր հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ: Վազգեն Սիսլյանը դպրոցի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով «Մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպնության ուղղությամբ ծավալած գործունեության համար»: Հարց ու պատասխանի տեղատարափն այնքան մեծ էր, որ ժամանակն անցավ աննկատ։  Վազգեն Սիսլյանը շատ տպավորված հեռացավ դպրոցից՝ խոստանալով անպայման էլի այցելել կիսատ թողած հարցերին պատասղանելու համար:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ