ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ավագ դպրոցի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիների երեք թիմերի կողմից ICET 2018 Ինժեներական մանկապատանեական թիմերի միջազգային մրցույթին ներկայացված թվով երեք նախագծերը հաղթահարեցին հեռավար ընտրական փուլը և ստացան հնարավորություն  եզրափակիչ փուլին մասնակցելու:
Նշենք նաև, որ Հայաստանը մրցույթում ներկայացված է միայն նշված երեք թիմերով, և ի պատիվ թիմերի և նրանց ղեկավարների կարող են փաստել, որ թիմերը հաղթահարել են ընտրական փուլը, իրենց ենթախմբերում գրանցելով լավագույն արդյունքներ:

  1. “Power Engineers” թիմը «Էլեկտրաէներգիա ձայնից» թեմայի մրցույթի հեռավար ընտրական փուլի արդյունքում հանդիսանում է առաջատար՝ ներկայացված 47 նախագծերի շարքում 32 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
  2. “SFI” թիմը «Լաբիրինտ» թեմայի մրցույթի հեռավար ընտրական փուլի արդյունքներում նույնպես գրանցել է ենթախմբի լավագույն արդյունքը ներկայացված 26 նախագծերի շարքում և հնարավոր 130 միավորից ստանալով 128 միավոր գլխավորում է մասնակից թիմերի աղյուսակը:
  3. «ThreeSmart» թիմը «Վերակառուցում+» թեմայի մրցույթի հեռավար ընտրական փուլի արդյունքում նույնպես հաղթահարել է անցումային շեմը և ներկայացված 80 նախածերի շարքում 44 միավորով զբաղեցնում է  6-րդ հորիզոնականը:

ICET 2018 մրցույթի եզրափակիչ փուլը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Սանկ-Պետերբուրգ քաղաքում: Եզրափակիչ փուլում թիմերը ներկայացնում են իրենց կողմից մշակված իրական նախագծերը  և լուծում իրենց առաջադրված խնդիրները:
Հաշվի առնելով արդեն իսկ ցուցադրված արդյունքները կարծում եմ ենք, որ մեր թիմերն ունեն լավագույնս հանդես գալու և մրցույթի մրցանակակիրների շարքում հայտվելու հնարավորություն:
 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ