Ընդունելության գործընթաց

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է առցանց տարբերակով ս.թ. հուլիսի 10-ից հուլիսի 25-ը։ Դիմում-հայտերը առցանց ընդունվում են՝ phs.iuniversity.am հղմամբ: Դիմումը լրացնելիս անհրաժեշտ է կցել համապատասխան փաստաթղթերի լուսապատճեները

  1. էլեկտրոնային լուսանկար,
  2. 9-րդ դասարանի ավարտական վկայական,
  3. անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ ծննդյան վկայականի),
  4. Ծնողի անձնագրի:

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 312 տեղ, ըստ հետևյալ ենթահոսքերի և քանակների.

  • ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք -104
  • ինժեներական ենթահոսք – 156
  • տնտեսագիտական ենթահոսք – 26
  • դիզայնի ենթահոսք – 26

Դպրոցի ենթահոսքերը ձևավորելու նպատակով իրականացվելու է դիմորդների գիտելիքների ստուգում 2020թ-ի օգոստոսի 4-ին, 5-ին և 6-ին հետևյալ առարկաներից.

  • ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
  • ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր ),
  • տնտեսագիտական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
  • դիզայնի ենթահոսք (մաթեմատիկա – գրավոր)

Հայտարարությանը կից՝

  1.  ՀԱՊՀ ավագ դպրոցի ընդունելության կարգ 2020
  2. Ընդունելության կազմակերպման ընթացակարգ 2020
  3.  Գիտելիքի Ստուգման Թեստի նմուշ 2020
  4. Պատասխանների Ձևաթղթի նմուշ 2020

Նախորդ տարիների ընդունելության տոմսերը կարող եք գտնել այստեղ

ՍԻՐԵԼԻ ԴԻՄՈՐԴ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ՝ ԽՈՍՏԱՆԱԼՈՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԻՐԹ ՄԻՋԱՎԱՅՐ

Նախապատրաստական դասընթացներ

Պոլիտեխնիկ ավագ դպրոցը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա և ֆիզիկա առրկաներից:

Նախապատրաստական դասընթացի նպատակն է հիմնական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին և սովորողներին Պոլիտեխնիկ ավագ դպրոց ընդունվելուն նախապատրաստելը, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար հիմքերի ստեղծումը:

Դասընթացները կազմակերպում և անցկացվում են փոքր խմբերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին՝ հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:

2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար նախապատրաստական դասընթացները սկսվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից:

Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ /010/52-06-30 կամ այցելել ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ