Կրթական ծրագիր

Պոլիտեխնիկ ավագ դպրոցը իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (ավագ դպրոցի) հանրակրթական ծրագրեր: Ծրագրերը ներառում են բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Մասնավորապես, դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝

Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և առանձին առարկաների խորացված ուսուցման ու լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ` Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով:

Պոլիտեխնիկ ավագ դպրոցի ամեն հոսքն ունի իր առանձին ուսումնական պլանը, որը կազմված է հիմնական և խորացված ուսուցման առարկաներից:

pdf_icon Ուսումնական Պլաններ 

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացվում է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների՝ հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխանության ստուգում՝ փոխադրական քննություններ։

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ