Դպրոցի Առաքելությունը

Ակադեմիական Փիլիսոփայությունը

Պոլիտեխնիկ ավագ դպրոցի ակադեմիական փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր սովորող եզակի է, իր ուրույն տաղանդով և ուսուցման ոճով, եւ որպես այդպիսին, պահանջում է բազմատեսակ մանկավարժական ռազմավարություններ՝ սովորողի ուսուցման որակը առավելագույնի հասցնելու համար: Մեր դասավանդման մոտեցումները ձևավորում են բազմակողմանի հնարավորություններ.

Դպրոցում առկա կրթադաստիարակչական միջավայրը աջաջադեմ և ոգեշնչող է: Մենք ձգտում ենք պահպանել սովորող/ուսուցիչ հարաբերակցության 20: 1 ցուցանիշը, որպեսզի ապահովենք յուրաքանչյուր սովորողի հաջողությունները: Լսարանային ուսուցմանը զուգահեռ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում արտադասարանական ուսուցմանը, մշակելով բազմաթիվ հնարավորություններ սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարման,  ստեղծագործական կարողությունների զարգացման, կիրառական և հումանիտար գիտելիքների կատարելագործման համար:

Տեսլականը

Որակյալ կրթության ապահովում բոլոր աշակերտների համար:

Առաքելություն

  • Միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ և մրցունակ կրթական ծառայությունների մատուցում;
  • Բացահայտել և զարգացնել յուրաքանչյուր աշակերտի ընդունակությունները
  • Սովորողների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման գիտակցում և ձգտում;
  • Ստեղծել պայմաններ ազատ, ֆիզիկապես առողջ, մտավոր զարգացած անհատի ձևավորման համար, որը կտիրապետի բնագիտա-մաթեմատիկական գիտությունների ոլորտում գիտատեխնիկական մտածողության հիմունքներին և ընդունակ կլինի շարունակելու կրթությունը ԲՈՒՀ-ում:

Համոզմունքներ

Փոփոխությունները հնարավորություններ են ստեղծում, իսկ բարձր կատարողականը՝տեսլականները իրականություն է դարձնում:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ