Աշակերտական Խորհուրդ

Աշակերտական խորհուրդը ստեղծվում է ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան հաստատության գործունեության կազմակերպմանը նպաստելով, անմիջականորեն իրենց վերաբերվող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելուև սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հաստատության կանոնադրության դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով:

Աշակերտական խորհուրդը սովորողների ինքնավարության և իհնքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմին է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են՝

  • կամավորությունը,
  • սովորողների իրավահավասարությունը,
  • կառավարման կոլեգիալությունը,
  • հրապարակայնությունը:

Աշակերտական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել Հայաստանի և օտարերկյա կրթական հաստատությունների սովորողների ինքնավարության մարմինների ու կազմակերպությունների հետ:

Աշակերտական խորհրդի գործունեությունը կազմակերպելու նպատակով ստեղծվում են համապատասխան մասնագիտացված հանձնախմբեր, որոնք իրենց կազմից ընտրում են հանձնախմբի համակրգող: Մասնագիտացված հանձնախմբերը կազմավորվում են ըստ գործունեության բնագավառների.

  • սպորտ և ազատ ժամանց
  • մշակույթային,
  • կարգապահական,
  • լրատվական,

Մասնագիտացված հանձնախմբերի պարտականություններն ու լիազորությունները սահմանվում են աշակերտական խորհրդի կողմից: Հանձնախմբի կազմում աշակերտական խորհրդի առաջարկությամբ կարող են ընդգրկվել նաև ուսուցիչներ, ծնողներ և համապատասխան բնագավառների մասնագետներ:

Աշակերտական խորհրդի նախագահն ընտրվում է մեկ ուսումնական տարի ժամկետով /նույն անձը կարող է վերընտրվել, սակայն ոչ ավել քան երկու անգամ/:

  Աշակերտական խորհրդի նախագահ՝ Սարգսյան Լուսինե

_____________________________________________________________________________

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հնարավորություն է ընձեռում դպրոցում սովորող աշակերտներին կամավորության սկզբունքով ներգրավվել 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործըթացի կազմակերպչական աշխատանքներում: Միչև ս.թ. մայիսի 24-ը հայտը լրացված  ներկայացնել տնօրենի տեղակալ Ն. Համբարձումյանին:
 ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏ
———————————————————————————————————————————————————————————

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հնարավորություն է ընձեռում դպրոցում սովորող աշակերտներին կամավորության սկզբունքով ներգրավվել 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության գործըթացի կազմակերպչական աշխատանքներում: Միչև ս.թ. մայիսի 25-ը հայտը լրացված  ներկայացնել տնօրենի տեղակալ Ն. Համբարձումյանին:
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏ

———————————————————————————————————————————————————————————
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հնարավորություն է ընձեռում դպրոցում սովորող աշակերտներին կամավորության սկզբունքով ներգրավվել դպորցի կայքի բարելավման աշխատանքներին:  Մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը հայտը լրացված ներկայացնել տնօրենի տեղակալ Ն. Համբարձումյանին:
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏ

———————————————————————————————————————————————————————————

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հնարավորություն է ընձեռում դպրոցում սովորող աշակերտներին կամավորության սկզբունքով ներգրավվել 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության գործըթացի կազմակերպչական աշխատանքներում: Միչև ս.թ. հունիսի 15-ը հայտը լրացված  ներկայացնել տնօրենի տեղակալ Ն. Համբարձումյանին:
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏ

———————————————————————————————————————————————————————————

 

 

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ