Ծնողական Խորհուրդ

Դպրոցի դասարանական ծնողական խորհուրդը  նախագահի և երեք անդամի կազմով ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովում` բաց քվեարկությամբ, ծնողների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ ուսումնական տարվա ժամկետով: Համադպրոցական ծնողական խորհուրդը ձևավորվում է դասարանների ծնողական  խորհուրդների նախագահներից: Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Դասարանական ծնողական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ համադպրոցական խորհրդի նիստին՝ Դպրոցի տնօրենը:

Դպրոցի ծնողական խորհուրդը՝

  • Դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքների բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտակա­նությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
  • լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու  հեռանկարային ծրագրերի մասին, ստանում  ծնողներին հետաքրքրող  հարցերի պարզաբանումներ.
  • ամրապնդում է կապերը դպրոցի և ծնողների միջև, մանկավարժների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.
  • ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.
  • մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների  բարելավմանը.
  • աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.
  • ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ.
  • ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատ­վությանը:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա ծնողական խորհրդի անդամների անվանական կազմը

 N Ազգանուն, Անուն Դասարան
1.       Պապիկյան Ռուբեն 10Ա
2.      Բանյան Նարինե 10Բ
3.      Բալոյան ՄԱնուշակ 10Գ
4.      Վարդանյան Աշոտ 10Դ
5.      Խաչատրյան Եվգենիա 10Ե
6.      Համայակյան Հերմինե 10Զ
7.      Պողոսյան ԿԱրինե 10Է
8.      Ազիզյան Ալիսա 10Ը
9.      Խաչատրյան Աննա 11Ա
10.    Առաքելյան Էլեոնորա 11Բ
11.     Պողոսյան Հասմիկ 11Գ
12.    Մելիք-Բեկյան Սիլվա 11Դ
13.    Ղազարյան Լիլիթ 11Ե
14.    Հախվերդյան Մարինա 11Զ
15.    Սարիբեկյան Նանա 11Է
16.    Գասպարյան Նոնա 11Ը
17.    Գրիգորյան Գրետա 11Թ
18.    Միրզոյան Քրիստինա 11Ժ
19.    Խաչատրյան Շուշան 11ԺԱ
20.   Սարգսյան Հասմիկ 11ԺԲ
21.    Սաֆարյան Արմինե 11Ֆ
22.    Գրիգորյան Հասմիկ 11Ճ
23.   Հարույունյան Ալմիրա /ՆԱԽԱԳԱՀ/ 12Ա
24.   Ալեքսանյան Հասմիկ 12Բ
25.   Հարությունյան Լիանա 12Գ
26.   Չիլինգարյան Հայկավարդ 12Դ
27.    Հովսեփյան Աննա 12Ե
28.   Ղամբարյան Էվելինա 12Զ
29.   Եփրեմյան Արուսյակ 12Է
30.   Խաչատրյան Արմինե 12Ը
31.    Գիլոյան Արմինե 12Ֆ
32.   Պողոսյան Կարինե 12Ճ

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ