Մանկավարժական Խորհուրդ

Մանկավարժական խորհրդի աշխատանքը կազմակերպում և ղեկավարում է Դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), ով ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահն է: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 1-ը: Մանկավարժական խորհրդի անդամների անվանական կազմը, Դպրոցի տնօրենի ներկայացմամբ, հաստատում է Համալսարանի ռեկտորը մեկ ուսումնական տարի ժամկետով:

Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի նախագահը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 առաջատար մանկավարժներ, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ:

Մանկավարժական խորհուրդը քննարկում է`

  • հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Համալսարանի գիտական խորհրդի հավանությանը,
  • հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.
  • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
  • ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր.
  • դպրոցի աշխատանքային ռեժիմի, աշխատանքային շաբաթվա տևողության, Դպրոցի աշխատողին խրախուսելու վերաբերյալ հարցերը և առաջարկությունների ներկայացնում Դպրոցի կառավարման մարմիններին:

Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

  • սովորողներին դասարանից-դասարան փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.
  • Դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.
  • սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.
  • բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարակաների որոշման և քննությունների անցկացման  ժամանակացույցի մասին.
  • սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.
  • Դպրոցի շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ (ատեստատ) տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.
  • օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.
  • մանկավարժական խորհրդի կիսամյակային և Դպրոցի տարեկան աշխատանքային պլանները հաստատելու մասին.

Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` գումարվում են արտահերթ նիստեր՝

1) Համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ.

2) Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ.
3) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ

2017-2018 ուսումնական տարվա մանկավարժական
 խորհրդի անդամների անվանական կազմը

N Ազգանուն, անուն
1.         Առաքելյան Արման նախագահ տնօրեն
2.         Համբարձումյան Նելլի քարտուղար Տնօրենի տեղակալ
3.         Ռեհանյան Աիդա անդամ Տնօրենի տեղակալ
4.         Շախգուլյան Գենրիխ անդամ Տնօրենի տեղակալ
5.         Հունանյան Արարատ անդամ առարկ.մ/մ նախագահ
6.         Պետրոսյան Ալֆրեդ անդամ առարկ.մ/մ նախագահ
7.         Կուրղինյան Շուշանիկ անդամ առարկ.մ/մ նախագահ
8.         Աղաբաբյան Վարդան անդամ զինղեկ
9.         Ռեհանյան Անահիտ անդամ դասղեկ
10.     Խլոյան Արմինե անդամ դասղեկ
11.     Պետրոսյան Հասմիկ անդամ դասղեկ
12.     Մինասյան Իրինա անդամ դասղեկ
13.     Հարությունյան Ժասմենա անդամ դասղեկ
14.     Սահակյան Զվարթ անդամ դասղեկ
15.     Ղազարյան Ռուբինա անդամ դասղեկ
16.     Սարգսյան Էլիանորա անդամ դասղեկ
17.     Ներսեսյան Անահիտ անդամ դասղեկ
18.     Շահինյան Արգինե անդամ դասղեկ
19.     Ղարիբջանյան Լորետա անդամ դասղեկ
20.     Ալեքսանյան Կարինե անդամ դասղեկ
21.     Մարկոսյան Նարինե անդամ դասղեկ
22.     Հակոբյան Նաիրա անդամ դասղեկ
23.     Թորոսյան Իզաբելլա անդամ դասղեկ
24.     Մելոյան Լուսինե անդամ դասղեկ
25.     Մելքոնյան Դիանա անդամ դասղեկ
26.     Ավետիսյան Մհեր անդամ դասղեկ
27.     Հովհաննիսյան Քրիտինա անդամ ծնող.խորհ.նախ.
28.     Մարտիրոսյան Համլետ անդամ մաթ. ուս.
29.     Ալիխանյան Ռաֆայել անդամ մաթ. ուս.
30.     Եպիսկոպոսյան Սերգո անդամ մաթ. ուս.
31.     Մաճկալյան Գարեգին անդամ մաթ. ուս.
32.     Խաչատրյան Ամալիա անդամ մաթ. ուս.
33.     Մադոյան Սոս անդամ մաթ. ուս.
34.     Հովհաննիսյան Իշխան անդամ մաթ. ուս.
35.     Բաղդասրյան Ռաֆիկ անդամ մաթ. ուս.
36.     Մուրադյան Անդրանիկ անդամ ֆիզ. ուս
37.     Չալաբյան Մկրտիչ անդամ ֆիզ. ուս
38.     Ղազարյան Արթուր անդամ պատ. ուս.
39.     Պետրոսյան Գարեգին անդամ պատ. ուս.

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ