ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Դպրոցի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Համալսարանի կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ:

Դպրոցի կառավարման մարմիններն են՝

1)  Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.

2) Համալսարանի ռեկտորը.

3) Համալսարանի գիտական խորհուրդը.

4) Դպրոցի տնօրենը:

Դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Դպրոցի տնօրենը, ով ընտրվում է Համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Դպրոցի կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ՝

1) մանկավարժական խորհուրդ,

2) առարկայական մեթոդական միավորումներ,

3) ծնողական խորհուրդ,

4) աշակերտական խորհուրդ:

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ