Աշխատակազմ

Առաքելյան Արման
Տնօրեն
Ֆիզ-մաթ. գ.թ. դոցենտ

Գործառույթները.

  • Իրականացնում է Դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումը, Պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի հավանությամբ հաստատված զարգացման ծրագիրը, կրթական, դաստիարակչական և հասարակական աշխատանքները կանոնակարգող բոլոր նորմատիվ ակտերի, կանոնների ու ընթացակարգերի գործադրումը:
  • Վերահսկում է դպրոցի կրթական գործընթացի կազմակերպումը, կրթական ծրագրերի իրականացումը և դրանց  համապատասխանությունը պետական չափորոշիչներին և դպրոցի զարգացման ծրագրին:
  • Պատասխանատու է դպրոցի տարեկան բյուջեն կազմելու և այն իրականացնելու համար՝ ձևակերպելով դպրոցի զարգացման նպատակները :
  • Ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը դպրոցի համայնքի տարբեր խմբերի (ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, նվիրատուներ) միջև բազմակողմանի հաղորդակցությունը:
  • Հիմնում և զարգացնում է հարաբերություններ այլ դպրոցների, Պոլիտեխնիկական համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների, այլ  ԲՈՒՀ-երի, կրթության ոլորտում աշխատող և այն կարգավորող պետական և ոչ պետական մարմինների և գերատեսչությունների հետ:
Ռեհանյան Աիդա
Տնօրենի տեղակալ ՈՒսումնական աշխատանքի գծով

Գործառույթները.

  • պատասխանատու է Դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման և կրթության որակի ու սովորողների՝  կրթական չափորոշիչներով  սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար
  • հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի  ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կազմում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության նախագծերը
  • ղեկավարում է դասղեկների գործունեությունը, առարկայական  մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի  արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն  նվաճումներին
  • ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ
Շախգուլյան Գենրիհ
Տնօրենի տեղակալ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով
Գործառույթները.
  • կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները
  • ապահովում է Դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը
  • Դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և  մանկա­վարժական աշխատողներին գործնական օգնություն է ցուցաբերում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում
  • աշխատանք է տանում սովորողների վարքի, կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը
  • կազմակերպում է ազգային, մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ,  նպաստում ազգային փոքրամասնությունների համայնքների, լեզվի  և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը
Համբարձումյան Նելլի
Տնօրենի տեղակալ Ընդհանուր կազմակերպչական հարցերով

Գործառույթները.

  • համակարգում է դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպչական աշխատանքները
  • միջոցներ է ձեռնարկում դպրոցի զարգացման ծրագրի իրականացման ապահովման, ֆինանսական միջոցների հայթայթման, ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու ուղղությամբ
  • աջակցում է սովորողների մասնագիտական կողմնորոշման միջոցառումների կազմակերպմանը, սերտորեն համագործակցելով Համալսարանի մասնագիտական ամբիոնների և ֆակուլտետների հետ
  • միջոցներ է ձեռնարկում դպրոցի հասարակայնության հետ կապերի ընդլայնմանը, այլ ուսումնական հաստատությունների հետ դպրոցի համագործակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը

Հունանյան Արարատ
Մաթեմատիկայի և ՏՀՏ մեթոդմիավորման նախագահ
Ֆիզ-մաթ. գ.թ. դոցենտ

Գործառույթները.

  • քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող  դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին տալիս երաշխավորություններ,
  • ուսումնասիրում և ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և այն ներդնում գործնական աշխատանքում,
  • աջակցում է ուսուցիչների որակավորման բարձրացմանը,
  • որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին նախապատրաստում է ատեստավորման,
  • կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական–մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ,
  • ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն  նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական–մեթոդական  ընթերցումներ,
  • սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն,
  • կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին,
  • կազմում է գիտելիքների ստուգման առարկայական հարցաշարեր,
  • կազմակերպում է սովորողների համար առարկայական օլիմպիական խմբակներ, դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ  միջոցառումներ:

Պետրոսյան Ալֆրեդ
ֆիզիկայի և բնական գիտությունների մեթոդմիավորման նախագահ
Ֆիզ-մաթ. գ.թ. դոցենտ

Պարտականություններ:

Կուրղինյան Շուշանիկ
Հումանիտար առառկաների մեթոդմիավորման նախագահ
Հումանիտար գ.թ.

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ