Մեր Մասին

Math Physics Design Economics Technology Informatics Robotics

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը այդ ծրագրերի պահանջներին համապատասխան: Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է: Ծրագրերը ներառում են հոսքային և առանձին առարկաների խորացված ուսուցում:

Դպրոցի նպատակն է՝ ապահովել ուսումնական գործընթացներում սովորողների ակադեմիական բարձր առաջադիմությունը,, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումը, ինչպես նաև  ուսուցման որակի ապահովման, գնահատման ու վերահսկման միջազգային չափանիշների կիրառումը:

Պոլիտեխնիկ ավագ դպրոցը առաջարկում է այնպիսի խստապահջ և միջառարկայական ակադեմիական ծրագրեր, որոնք խթանում են սովորողների հետազոտական ունակությունների և հմտությունների ձևավորում, նրանց ընդգրկում նախագծային գործունեության մեջ, ինչն անհրաժեշտ է գիտակցված մասնագիտական կողմնորոշման համար: Մենք ներգրավվում ենք սովորողներին ստեղծագործական և քննադատական ​​մտածողության ու համագործակցության միջավայրերում, նպատակ հետապնդելով սովորողների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման և առաջնորդ լինելու գիտակցում և ձգտում:

Պատմություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը (նախկին՝ ՀՊՃՀ հենակետային վարժարանը) գործում է 1994 թվականից։ Նախապես եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թվականին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է՝ միավորվելով ՀՊՃՀ-ին։ Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 655 աշակերտ։ Դպրոցում իրականցվում է բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Մասնավորապես, դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝

  • ֆիզիկամաթեմատիկական,
  • ինժեներական,
  • դիզայներական

Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ` Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով:

Մինչ այժմ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը տվել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, ովքեր իրենց ուսումը շարունակել և շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում. առաջին հերթին, իհարկե, ՀԱՊՀ-ում: Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը մատուցում է բարձրակարգ կրթական ծառայություններ շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը ՀԱՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ են: Նրանց աշխատանքի կարևոր արդյունքներից են ամեն տարի ՀՀ նախագահի կողմից դպրոցի լավագույն աշակերտներին տրվող մրցանակները, ինչպես նաև միջազգային և հանրապետական նշանակության օլիմպիադաներից բերված բազմաթիվ մրցանակները և պատվոգրերը:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ