Հոսք
Խմբակ
2021 թվականի հունվարի 24-ին ՀԱՊՀ Ավագ դպրոցում տեղի ունեցավ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին փուլը՝ դպրոցի 10-ից և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Միջոցառումը անցկացվեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի և ՀԱՊՀ Ավագ դպրոցի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրեն Ա․ Պետրոսյանը և տնօրենի տեղակալներ Ն․ Համբարձումյանը և Ս․ Եպիսկոպոսյանը։ Նշենք, որ Մոսկվայի […]
Ամեն ինչ սկսվում է ազատությունից, բայց ազատությունը դեռ ամենաթողություն չէ։ Եթե ուզում ես փոխել կյանքդ, փոխիր մտածողությունդ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 9-13-ը հայտարարել էին Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ «#ԴԻՄԱԿայումենք» խորագրով։ Մեդիագրագիտության շաբաթն ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, n-ost […]
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը տեղեկացնում է, որ ս․թ․ նոյեմբերի 12-ից երկրորդ համարիչի շաբաթով վերսկսվում են ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի դասերը հեռավար տարբերակով։ Դասերը ընթանալու են հետևյալ սկզբունքով Դասարանները չեն բաժանվելու խմբերի, Դասերը անցկացվելու են առաջին կիսամյակի հրապարակված դասացուցակով, Դասապրոցեսը անցկացվելու է երկու համարիչ, երկու հայտարար սկզբունքով, Ս․թ․ նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 20-ը հայտարարի շաբաթ է […]
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղագիտության օլիմպիական խմբակների պարապմունքներին մասնակցելու համար գրանցվել են ավելի քան 200 աշակերտ։ Պարապմունքները անցկացվելու են հեռավար Zoom հարթակի միջոցով։ Խմբակների պարապմունքների ժամանակացույցը ըստ առարկաների Մաթեմատիկա 10-րդ դասարան կիրակի, ժամը` 10:00 11-րդ, 12-րդ դասարաններ կիրակի, ժամը՝ 12:00 Դասախոս՝ Ս․ Եպիսկոպոսյան Zoom հարթակի հղում, սեղմիր Ֆիզիկա 10-րդ դասարան կիրակի, ժամը` 12:00 […]
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 10- րդ և 11-րդ դասարաններում սովորող աշակերտների տնային առաջադրանքները մինչև աշնանային արձակուրդների ավարտը կատարելու համար։ Առաջադրանքները ստուգվելու են, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեր ուսուցիչների հետ։ 10-րդ դասարան երկրաչափություն 10-րդ դասարան հանրահաշիվ 11-րդ դասարան հանրահաշիվ 11-րդ դասարան երկրաչափություն
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 30-ից երկրորդ համարիչի շաբաթով վերսկսվում են ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների դասերը հեռավար տարբերակով։ Դասերը ընթանալու են հետևյալ սկզբունքով Դասարանները չեն բաժանվելու խմբերի, Դասերը անցկացվելու են առաջին կիսամյակի հրապարակված դասացուցակով, Դասապրոցեսը անցկացվելու է երկու համարիչ, երկու հայտարար սկզբունքով, Ս․թ․ նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 7-ը հայտարարի […]
How To Apply
Exams
Teryan St 105, Yerevan 0009
Tel: +37410 520630
How to apply
FaQ
Fermentum laboriosam
Պոլիտեխնիկի ավագ դպրոց 7-րդ մասնաշենք
Պոլիտեխնիկի ավագ դպրոց 7-րդ մասնասշենք
Լինելով Պոլիտեխնիկի Ավագ Դպրոցի աշակերտ, ով սովորում է այստեղ արդեն մեկ տարուց ավել, ես ունեմ իմ կարծիքն այս տեղի մասին։ Այսպիսով, սա մի վայր է, որտեղ տիրում է սովորելու մթնոլորտ։ Գրեթե բոլորն այստեղ ձգտում են հասնել որոշակի բարձրունքների, և ստեղծված մրցակցային տրամադրության շնորհիվ բոլորը սկսում են սովորել ավելի եռանդուն և արդյունավետ։ Մեր դպրոցի ուսուցիչները շատ հմուտ մասնագետներ են և պատրաստ են օգնել ձեզ ցանկացած հարցում։ Հաճախ, երբ մոտենում են լուրջ գրավոր աշխատանքները, մեր դասախոսներտ կազմակերպում են կոնսուլտացիաներ, որոնց ընթացքում մենք լիովին պատրաստվում ենք գալիք քննություններին։ Այսպիսով, եթե դու ունես մաթեմատիկա, ֆիզիկա, և ՏՏ սովորելու լուրջ մտադրություններ, ապա այս դպրոցը հենց քեզ համար է։
Անցած տարվա ընթացքում ես շատ կապվեցի այս դպրոցին։ Ես մեծ հաճույքով հաճախում եմ մեր դպրոցը օր առ օր բազմաթիվ պատճառներով։ Այդ պատճառներից մեկը՝ մեզ սովորեցնում են իրական մասնագետներ։ Մեր դասախոսները չափազանց փորձառու և հմուտ են և ջանք չեն խնայում որպեսզի Մեզ դարցնեն կրթված և գրագետ։ Մյուս պատճառը մթնոլորտն է։ Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ես գտա բազմաթիվ ընկերներ, որոնք պատրաստ են օգնության գալ ամեն պահին։ Բացի այդ, դպրոցը սովորեցնում է դառնալ ինքնավստահ, անկախ և պատասխանատու։ Սրանք են պատճառները ինչի ես շատ եմ սիրում իմ դպրոցը և անհամբեր սպասում եմ կրկին գնալ այդ գիտության դարբնոցը։
Ինձ բազմիցս հարցրել են, ինչու եմ ես հաճախում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց, երբ կան շատ ու շատ ավելի հարմարավետները: Շատերը սխալ կըմբրնեն իմ գրությունը, բայց երեխաները, որոնք սովորում են այստեղ կհամաձայնեն իմ հետ: Ես համոզված եմ որ կան շատ գեղեցիկ դպրոցներ, բայց ես հատկապես այս մեկն եմ սիրում: Շատ երջանիկ եմ, որ ընդունել եմ այս դպրոցն ընդունվելու որոշումը, և շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ ինձ թևեր տալու և հավատալու համար: Ես սիրում եմ իմ դպրոցը, և ահա մի քանի պատճառներ. 1. Իմ դպրոցն առանձնահատուկ է: Կան շատ տարբեր տեսակի մարդիկ ովքեր փորձում են ինչ-որ հատուկ բան անել դպրոցին աջակցելու համար: 2. Այստեղ ես այն հերթական սովորողներից չեմ, ինչպես այլ դպրոցներում են: Ես աշակերտ եմ ում ճանաչում են բոլոր ուսուցիչները: Նրանք հետևում են իմ առաջադիմությանը, իմ հաջողություններով հպարտությամբ լցվում: 3. Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը: Սա պարզապես շենք չէ, այն ունի հոգի և ինձ անընդհատ իր կողմն է ձգում: Այստեղ ես ինձ զգում եմ երջանիկ ու ապահով: 4. Իմ ուսուցիչերը գիտեն ինձ և ես նրանց հետ կարող եմ ազատ շփվել ու հաղորդակցվել: Նրանք կանեն ամեն ինչ օգնելու աշակերտին հաջողությունների հասնել: Ես կարող եմ դիմել ցանկացած ուսուցչի՝ նրանից պատասխան ստանալու ակնկալիքով: Ինձ դուր է գալիս այն զգացողությունը, որ իմ մասին հոգ են տանում 5. Մեզ տրվում են սովորելու բազմազան միջոցներ: Մեզ տրվում են զանազան հնարավորություններ թե ՛ որպես աշակերտի, թե՛ ուսանողի, թե՛ որպես հասուն անհատի, ում հետ նրանք կարող են անկեղծաանալ, հաշվի նստել, վերաբերվել որպես հավասարի և ում վրա նրանք կարող են հույս դնել: Հույս ունեմ, որ մեր բոլոր աշակերտները կարդարացնեն այս դպրոցի հույսերը: