5 ՏԱՐԻ՝ 2335 ԴԻՄՈՐԴ

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ընդունելությունն ավարտված է

Վերջին 5 ուստարվա ընթացքում Պոլիտեխնիկի Ավագ դպրոց ընդունվել ցանկացողների թիվը զգալիորեն գերազանցում է ընդունելության համար նախատեսված տեղերի թվին: Այս տարի դիմորդների թիվը հասել է 674-ի, գրեթե 2.5 անգամ գերազանցելով նախատեսված տեղերի քանակին:
ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշմամբ այս տարի Ավագ դպրոցի համար սահմանվել էր 280 տեղ, որից 26-ը հատկացված էր «Դիզայն» ենթահոսքին, 100 տեղ՝ ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքին և 154 տեղ՝ ինժեներական ենթահոսքին։

Հետևելով թվային տվյալներին` պարզ է դառնում, որ դպրոցը անվիճարկելի առաջատարն է ինժեներական կրթության և որակյալ ինժեներական կադրերի պատրաստման գործում։ Դպրոցը պատրաստում է նախնական գիտելիքներով հարուստ ապագա ինժեներներ՝ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական առարկաների ուղղություններով և բարձր մակարդակի շրջանավարտներ է ապահովում Պոլիտեխնիկական համալսարանի համար:

Հարցին, թե ինչով է պայմանավորված դիմորդների մեծ քանակը Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ, դպրոցի ընդունելության կազմակերպիչ Նելլի Համբարձումյանը պատասխանեց, որ առաջին պայմանն է իհարկե որակյալ կրթությունը:

2014 -2015 ուստարուց սկսած Ավագ դպրոցի ընդունելությունը չի առանձնացվում համալսարանից: 2014թ.-ից ի վեր մենք աշխատում ենք հստակ ծրագրով: Բացի ֆիզմաթ ենթահոսքից դպրոցում ձևավորել են այլ ենթահոսքեր ևս՝ տնտեսագիտական, ինժեներական, դիզայնի ուղղություններով, որոնք իհարկե իրենց հերթին ապահովում են դիմորդների հոսք: Այս տարի մենք ունեցել ենք ամենաշատ թվով դիմորդներ վերջին մի քանի տարվա համեմատ։

Նյութը՝ https://npua.am/2018/08/13/polytechnic-high-school-admission-is-over/

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ