ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌՈՍԱՏՈՄ-Ի՝ ՖԻԶԻԿԱՅԻ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

2019 թվականի փետրվարի 9-ին և 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ավագ դպրոցականների համար Ռոսատոմ-ի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներական Օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Միջուցառումները անցկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ:

Եզրափակիչ փուլին ներկա էին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի տնօրեն Ա․ Առաքելյանը, տնօրենի տեղակալ Ն. Համբարձումյանը, Մեթոդ միավորման նախագահներ Ալֆրեդ Պետրոսյանը, Արայիկ Հունանյանը:

Օլիմպիադայի նախըտրական փուլին մասնակցել էին ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթական դպրոցների ավելի քան 300 դպրոցականներ: Օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած դպրոցականներին, որոնք հետաքրքրված են ինժեներա-տեխնիկական մասնագիտություններով:

Օլիմպիադայի անցկացումը՝ ատոմային ոլորտի կադրերի պատրաստման բնագավառի Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում հիմնական կրթական միջոցռումներից է։ Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:

Ինչպես նշեց ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը, ամեն տարի ավելանում է աշակերտների հետաքրքրվածությունը դեպի օլիմպիադան:

Ժամանակակից տնտեսության համար անհրաժեշտ է որակավորված ինժեներների առկայությունը: Այսօր տեխնիկական մասնագիտությունների աշխարհում կարևոր է ուսման միջազգային փորձը՝ ժամանակակից գիտելիքներ ստանալու և նրանց գործնական կիառումն ապահովելու համար: Այսպիսով, արտասահմանցիներին տրամադրվում  են Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում անվճար ուսուցման ամենամյա քվոթաներ: Ռոսաստանի Դաշնության քվոթաներով ուսուցումը հնարավորություն է ճարտարագիտական և հարակից մասնագիտություններով աշխարհի լավագույն կրթություն ստանալու և ատոմայի  առաջատար օբյեկտներում պրակտիկան անցնելու համար:

Այսօր Ռոսատոմի գործընկեր-համալսարաններում սովորում են 17000 արտասահմանցի ուսանող 130 երկրից: Այդ բուհերի շրջանավարտները դառնում են գիտական ամենահեղինակավոր մրցանակների դափնեկիր: Ռուսաստանում այս պահին ուսում է անցնում Հայաստանի շուրջ 3000 քաղաքացի և Օլիմպիադայում մասնակցությունը՝ տաղանդավոր երիտասարդների համար փայլուն հնարավորություն է իրենց ներկայացնելու և ռուսաստանյան առաջատար բուհերի ուսանողների շարքերը համալրելու համար:

    

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ