ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 85 տարեկան է:

Պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս ամիսներ առաջ՝ «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակներին նվիրված հանդիսավոր ու բազմաբովանդակ միջոցառումներով։

85-ամյակին նվիրված միջոցառումների շարքի ամփոփումը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին՝ ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում կազմակերպված տոնական հանդիսությամբ, որն ազդարարեց նաև Հայաստանի Առաջին Հանրապե-տու¬թյան 100-ամյակին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված տարեկան գիտաժողովի բացումը։

Պոլիտեխնիկը, իր կամարների ներքո համախմբել էր ոչ միայն բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ուսանողներին, այլև տարբեր բնագավառներում առաջատար դիրքեր զբաղեցնող պոլիտեխնիկցիներին։

Հոբելյանական միջոցառումամը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրմաի տնօերն Բագրատ Ենգիբարյանը և այլք:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոև Ո. Մարուխյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը համապարփակ ներկայացրեց համալսարանի անցած ուղին, կատարված աշխատանքները:

Ո. Մարուխյան իր խոսքը եզրափակեց հետևյալով, որ երկրի տեխնոլոգիական առաջատար բուհը եղել է և պարտավոր է լինել արդիականության պահանջները բավարարող, մյուս կողմից արդիականության պահանջները ձևավորողը:

Շնորհավորանքի և ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրեն Կարեն Հարությունյանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը և այլք:

Կրթության և գիտության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՆ Ոսկե մեդալներով, պատվոգրերով, ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալներով, վաստակագրերով և շնորհակալագրերով:

Ավարտին պոլիտեխնիկցիները, հյուրերը և ներկաները «Պոլիտեխնիկ» բենդի երաժշտության հնչյունների ներքո շնորհավորեցին միմյանց հոբելյանական միջոցառումների առթիվ:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ