«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ» ՀԱՊՀ ՈՒԽ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐ ԿԱՐՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՆԱԵՎ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Համաձայն ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահության 2019 թվականի փետրվարի 12-ի նիստի որոշման, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի հիմնադրման 25 ամյակին ընդառաջ, Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի 60 ամյակի կապակցությամբ հայտարարում է «Վազգեն Սարգսյանի անվան» ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի Ռազմահայրենասիրական-Հասարակական դպրոցի ստեղծման մասին։

Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել ակտիվ, բանիմաց գործիչներ, կոմպետենտ երիտասարդներ, ովքեր մասնակցություն կունենան մեր երկրի ապագայի, հասարակական կյանքի կերտմանը։ Դպրոցը, ապահովելով ակադեմիական և պրակտիկ գիտելիքների հաղորդումը, միաժամանակ նախատեսում է ուսանող երիտասարդության շրջանում սերմանելու ազնիվ, նպատակասլաց առաջամարտիկ լինելու մղումները։

Դպրոցի խնդիրներն են ուսանողների մեջ ձևավորել բանավոր խոսքի և հաղորդակցման հմտություններ, նոր գաղափարների առաջադրմանը և դրանց իրականացմանը միտված ստեղծագործական կարողություններ, ուսանողների կրթական խնդիրները բացահայտելու և դրանց լուծումները գտնելու, աշխատանքային գործունեությունը ճիշտ կազմակերպելու ունակություններ, փաստաթղթավարության հմտություններ, հաղորդել գիտելիքներ օրենսդրական դաշտի, մարդու իրավունքների, կրթության և մյուս օրենքների մասին, զինել մարդկային և հատկապես երիտասարդության հոգեբանության իմացությամբ, պաատրաստել ռազմակրթական տեսանկյունից գրագետ քաղաքացի, սովորեցնել ռազմական հիմունքներին, ծանոթացնել ստրատեգիկ գիտելներին և այլն։

Դպրոցը շարունակական ընթացող հոսքերի միջոցով անընդհատ կբացահայտի ակտիվ, խելացի ու պատրաստակամ ուսանողներին, կհաղորդի նրանց համապատասխան գիտելիքներ և կնպաստի նրանց ինքնադրսևորմանը։ Դպրոցի շրջանավարտները պատրաստ կլինեն ակտիվորեն մասնակցելու սեփական բուհի և հանրապետության հասարակական, քաղաքացիական կյանքի զարգացման գործընթացներին։

Ռազմահայրենասիրական-հասարակական դպրոցը կլինի անվճար, իսկ ընդունելության մասնակցությունը՝ հասանելի բոլոր երիտասարդների համար։
Դասընթացները կտևեն 2 ամիս՝ շաբաթական 2 դաս հաճախականությամբ (2-4 ժամ ընդհանուր ժամաքանակով)։

Ընդունելության համար ուսանողները պետք է լրացնեն առցանց դիմում-հարցաթերթիկը`https://forms.gle/rWA7zxdqE5wxKvEm9
տրամադրեն համապատասխան տեղեկություններ իրենց կյանքի, ուսումնական, հասարակական գործունեության, մոտիվացիայի մասին։

Դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

• Տեղեկանք ԲՈՒՀ-ից/Դպրոցից առաջադիմության մասին
• Ինքնակենսագրական/CV
• Հավելյալ փաստաթղթեր /եթե առկա են (դասընթացների, վերապատրաստումների հավաստագրեր և սերտիֆիկատներ, կազմակերպչական աշխատանքի համար ստացած շնորհակալագրեր)

Ընդունելությունը կկազմակերպվի 2 փուլերով` թեստային հարցաշարի (ընդհանուր գիտելիքներ հայոց պատմություն, ՀՀ հասարակական-քաղաքական կյանք ոլորտներից) և հարցազրույցի միջոցով, որոնցով կստուգվեն ուսանողների ընդհանուր գիտելիքները, պատրաստակամությունը՝ լինել հասարակական ակտիվ քաղաքացի։

Դասընթացների ավարտին հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան «Վազգեն Սարգսյանի անվան» ՀԱՊՀ ՈւԽ ռազմահայրենասիրական-հասարակական դպրոցի ավարտական վկայական, որը կհավաստի պատրաստված հասարակական գործիչ լինելու փաստը։

Դպրոցի ունկնդիր կարղ են դառնալ հանրապետության բոլոր համալսարանների ուսանողները ինչպես նաև դպրոցի աշակերտները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանվել է սույն թվականի ապրիլի 14-ը (ներառյալ):

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ