#ՌՈՒՍԱԼ-ը սեպտեմբերի 26-28-ը Պոլիտեխնիկում անցկացնում է «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտությունը»

ՌՈՒՍԱԼ-ը, աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ընկերություններից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, սեպտեմբերի 26-28-ը Պոլիտեխնիկում անցկացնում է «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտությունը»: Նշանակալի գիտաճանաչողական նախագիծը երրորդ անգամն է կայանում :

Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնել գիտությունը, աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար բացահայտելու գիտական նվաճումներն ու գյուտերը, ներկայացնելու ֆիզիկական բարդ երևույթները, տեխնիկական նորույթները:

Երևանում ՌՈՒՍԱԼ-ի գործընկերը և Փառատոնի հիմնական հարթակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում կկայանան ինտելեկտուալ խաղեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցում և «Այբ» կրթահամալիրում, ինչպես նաև Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ կանցկացվի քիմիական վիկտորինա՝ նվիրված Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը, գիտական ցուցահանդեսը և ինտերակտիվ խաղերը, հանրահայտ գիտնականների հետ հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին 10.00-18.00 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում: Բացման արարողությանը ելույթ կունենա տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Սերգեյ Ռյազանսկին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել Միջազգային տիեզերակայանից Հայաստանի տարածքի իր լուսանկարներով:

Նյութը՝ Պոլիտեխնիկի պաշտոնական կայքից

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ