ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ՀԱՅՈՐԴՈՒՆ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

Շառլ Ազնավուր` անուն-ազգանուն, որ կարելի է հնչեցնել աշխարհի ցանկացած անկյունում, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան , Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ և մեծ ՀԱՅ։ Հոկտեմբերի 8-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախաձեռնությամբ, 2-րդ մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկցիների հարգանքի տուրքը մեծ հայորդուն» խորագով միջոցառում, ի հիշատակ ՀԱՅ մեծանուն լեգենդ Շառլ Ազնավուրի։ Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ղեկավարությունը, ուսանողները և ավագ դպրոցի աշակետները։ Միջոցառման ընթացքում ՀԱՊՀ ուսանողների և աշակերտների կատարմամբ հնչեցին Շ․Ազնավուրի հեղինակային երգերը ՝ «Պոլիտեխնիկ Բենդ»- ի կենդանի նվագակցությամբ։ Հաղորդավարները էտապ առ էտապ ներկայացրեցին մեծանուն հայի կեսագրությունն ու գործունեությունը, ցուցադրեցին հոլովակներ և լուսանկարներ։ Ճեմասրահը լի էր Շառլ Ազնավուրի նկարներով։ Միջոցառման ընթացքում տիրող մթնոլորտն արտացոլում էր և՛ հպարտություն և՛ ցավ ու վիշտ։ Ազնավուրյան նոտաները հուզեցին ողջ հանդիսատեսին, իսկ որպես ավարտ բացվեց Շառլ Ազնավուրի անվամբ «հուշամատյան», որի մեջ ներկաները գրառումներ կատարեցին, արտահայտելով իրենց սրտի խոսքը՝ ի հիշատակ հայ մեծանուն լեգենդի։ Միջոցառման վերջում ներկաները ՀԱՊՀ ՈՒսանողական Խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանի գլխավորությամբ քայլերթ իրականացրեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ՝ ծաղիկներ և նկարներ դնելու։

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ