Պոլիտեխնիկում մեկնարկեց ՌՈՒՍԱԼ-ի գիտափառաոտնը

ՌՈՒՍԱԼ-ը` աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, սեպտեմբերի 26-28-ը Երևանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, անցկացրեց «ՌՈՒՍԱԼ» գիտափառատոնը: Նշանակալի գիտաճանաչողական նախագիծը երրորդ անգամն է կայանում Ռուսաստանի և Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում է ընկերությունը:

Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնելու գիտությունը աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար բացահայտելու գիտական նվաճումներն ու գյուտերը, ներկայացնելու ֆիզիկական բարդ երևույթները, տեխնիկական նորույթները:

Երևանում ՌՈՒՍԱԼ-ի գործընկերը և փառատոնի հիմնական հարթակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության աջակցությամբ:

Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, «ԱՐՄԵՆԱԼ»-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյան, Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության անդամներ,աշակերտներ, ուսանողներ, հյուրեր։

Փառատոնի հանդիսավոր բացումը, գիտական ցուցահանդեսը, ինտերակտիվ խաղերը, հանրահայտ գիտնականների հետ հանդիպումները տեղի ունեցան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում:

Բացման խոսքով հանդես եկավ Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։ Ողջունելով ներկաներին, ռեկտորը շնորհակալություն հայտնեց ՌՈւՍԱԼ-ին, նման մեծածավալ մասշտաբի միջոցառում Պոլիտեխնիկի հետ միասին կամզակերպելու և հենց Պոլիտեխնիկում անցկացնելու համար։

«ՌՈՒՍԱԼ-ի փառատոների անցկացման մեր փորձը վկայում է արդի գիտատեխնիկական ձեռքբերումների հանդեպ մեծ հետաքրքրության մասին, – նշեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: – Նշանակալի է,-նշեց նա, – որ այս անգամ փառատոնի հիմնական ընթացքը և ցուցադրությունները ծավալվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որի հետ մեր գործարանը կապված է բազմամյա արգասաբեր համագործակցությամբ»:

Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցան ինտելեկտուալ խաղ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցում: Խաղին մասնակցություն ունեցան ոչ միայն Պոլիտեխնիկի ավագ դպրոցի այլ նաև Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմերը։

Լուսանկարներ

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ