ՊՈԼԻՏԵԽՆԻԿՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի Պոլիտեխնիկցիներ, այս տարին հոբելյականան է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար, քանի որ 1933 թվականին հիմնադրված այս բարձրագույն ուսումնական հաստատությունում նշվում է Պոլիտեխնիկի հիմնադրման 85-րդ հոբելյանը։
Հիմք ընդունելով այս փաստը, ՀԱՊՀ Ուսանողական Խորհուրդը Ձեզ է ներկայացնում «#Պոլիտեխնիկն_իմ_աչքերով»խորագրով լուսանկարչական մրցույթը։

Եթե սովորում ես Պոլիտեխնիկում / համալսարան, ավագ դպրոց, քոլեջ/ և ունես կամ կարող ես ունենալ Պոլիտեխնիկը յուրահատուկ կողմից ներկայացնող լուսանկար, ապա շտապի՛ր, այս մրցույթը հենց քեզ համար է։

Մրցութային նկարները կարող են լինել և՛ պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարված, և՛ հեռախոսային, ինչպես նաև մշակված և չմշակված տարբերակներով։ Պրոֆեսիոնալ և հեռախոսային տարբերակով նկարված նկարները գնահատվելու են առանձին՝ հավասարությունը պահպանելու նպատակով։

Ընդունման վերջնաժամկետից հետո մրցույթային նկարները ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տպվելու են և ցուցադրվելու 3-րդ մասնաշենքի ճեմասրահում, որի ընթացքում դիտորդները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց համար առանձնացված լավագույն լուսանկարի օգտին։ Քվեարկության երկրորդ փուլը կիրականացվի Polytechnic Student Council էջում տեղադրված մրցույթային լուսանկարների առավելագույն հավանումների քանակով։
Հաղթողները պարգևատրվելու է ՀԱՊՀ Ուսանողական Խորհրդի կողմից։

Լուսանկարները կարող եք ուղարկել polytechnicphoto@gmail.com էլեկտրոնային հասցեին, մինչև սեպտեմբերի 28-ը՝ ՊԱՐՏԱԴԻՐ նշելով անուն, ազգանուն, հայրանուն , խումբ/դասարա և հեռախոսահամար։

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ