Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիային

Փետրվարի 21-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ թվային տնտեսության ոլորտում իրավասությունների փորձարկման և ամրապնդման համար «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիան:
Միջոցառումը անցկացվեց Ռուսաստանում նշվող Գիտության օրվա շրջանակում: Ակցիայի նպատակն էր դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը: «Բաց լաբորատորիան» ոչ միայն ստուգում է մասնակիցների գիտելիքները, այլև խոսում է գիտության վերջին նվաճումների մասին: Ակցիային ներկա էին ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը, տնօրենի տեղակալներ Սերգո Եպիսկոպոսյանը, Նելլի Համբարձումյանը և ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի տնօրեն Կարապետ Կոգարովը։ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները ևս մասնակցեցին «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիային, գրավելով մրցանակային տեղեր:
Հայաստանը երկրորդ անգամ է միանում աշխարհում ամենազանգվածային մեկօրյա գիտական ​​հանրահավաքին: Հայաստանի Հանրապետությունում նման ակցիայի կազմակերպիչը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնն է:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ