ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՆԵՐՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Հունվարի 30-ին ՀԱՊՀ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ հանդիպում ունեցան ԱՄՆ-ի առաջատար համալսարաններից մեկի՝ Միներվայի համալսարանի ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում աշակերտները տեղեկացան ԱՄՆ-ում բարձրագույն կրթության մանրամասներին, ավելի պատկերավոր կարծիք կազմեցին արտասահմանյան բուհերի կառուցվածքի, ուսանողների ապրելակերպի, մասնագիտական ուղղությունների ու ընդունելության կարգի մասին։ Հանդիպումը անցկացվեց անգլերեն լեզվով և աշակերտներին հնարավորություն տրվեց անգլերենով լեզվով շփվել  Աշակերտները մասնագետին ուղղեցին իրենց հարցերը, որից պարզ դարձավ, որ աշակերտներից շատերը հետաքրքրված էին որակյալ կրթությամբ, ինչպես նաև հնարավորություն ստացան հետագայում կրկին անգամ կապ հաստատել համալսարանի հետ և ավելի հեշտացրեցին իրենց մասնագիտական ուղին դեպի ԱՄՆ-ի լավագույն բուհերից մեկը։

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ