ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐ» ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի թվով 10 աշակերտներ տնօրենի տեղակալ Ն․ Համբարձումյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 17-31 մասնակցություն ունեցան «Երիտասարդ էներգետիկներ» խորագրով աշնանային դպրոցին, որը նոր հնարավորություն էր նախ և առաջ մասնագիտական որոշակի կողմնորոշում ձեռք բերելու, էներգետիկայի ոլորտում նոր գիտելիքների ստացման ու դրանց ամրապնդնման համար։ Ճամբարը հիանալի հարթակ էր ինքնադրսևորման ու գիտելիքների ցուցդրման համար։ Ճամբարի առօրյան հիմնականում կազմված էր առավոտյան և երեկոյան դասախոսություններից, վիկտորինաներից և խաղերից, թեմայից դուրս միջոցառումներից։ Առավոտյան դասախոսությունները տեղի էին ունենում 10։00-12։00 ժամանակահատվածում, հատուկ հատկացված տաղավարում, որտեղ կային բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ պրեզենտացիայի և թե՛ փորձերի համար։ Դասերի առաջին շաբաթը անցկացվում էին Մոսկվայի էներգետիկայի համալսարանից ժամանած դասախոսների կողմից։ Երեկոյան դասերը անցնում էին փորձերի միջոցով, ամեն օր վեց հոգանոց խմբերով կատարում էին տրված փորձը, որի շնորհիվ ավելի հիմնովին էին հասկանում տարբեր էլեկտրական երևույթների առաջացման պատճառներն ու դրանց հետևանքները, մասնակից էին դառնում դրանց առաջացման գործընթացին։ Վերջին շաբաթվա ընթացում դասախոսություններ կարդացին «Ռուսհիդրո» և «Ռոսատոմ>» կազմակերպությունները։  «Ռուսհիդրոյի» ներկայացուցիչը պատմեց հիդրոէլեկտրակայանների գործընթացի, դրա սարքավորումների, բաղադրիչների ու դրա աշխատանքի իրականացման, ինչպես նաև աշխարհում ջրային էլեկտրոէներգիայի պահանջարկի մասին։ «Ռոսատոմի» ներկայացուցիչը իր հերթին ներկայացրեն միջուկային էներգիայի, դրա կիրառույան, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում նորարարությունների մասին։ Պարբերաբար կազմակերպվող վիկտորինաները էլ ավելի լավ ամրապնդեցին ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև հարթակ հանդիսացան շատերի ինքնադրսևորման համար։  Հատկանշական էին համայնատիրական կամ բնակարանային տնտեսության ներկայացուցիչների կողմից կազմակերպվող վիկտորինաները, որոնց ընթացքում թմային աշխատանքի միջոցով աշակերտները կարողացան ստեղծել համայնատիրական կառավարումը կազմակերպելու խաղ, ծանոթացան տարբեր երկրների էներգետիկական համակարգերին ու փորձեցին խաղի միջոցով հայտնաբերել դրանց առանձնահատկությունները։ Ռոսատոմի կազմակերպած խաղ-մրցույթին գիտելիքներ ձեռք բերեցին ատոմային էներգիայի շնորհիվ ստեղծված տարբեր տեխնոլոգիաների մասին ու թմային խաղի միջոցով ներկայացրեցին մասնակիցներին բաժին ընկած նորարարության դրական ու բացասական կողմերը։ Նույն կազմակերպության երեկոյան կազմակերպպած խաղի ընթացքում կրկին բաժանվելով թիմերի, դրանցից յուրաքանչյուրը ստեղծեց իր ապագայի քաղաքը, հիմնական նորարարություն ավելացնելով տեղական կառավարման մարմիններից մեկում։ Հանդիպում ունեցան նաև Ճապոնիայից ժամանած մասնագետների հետ, որոնք նույնպես դասախոսություն ունեցան ներկայացնելով Ճապոնիայի էներգետիկական համակարգերը։ Հանդիպման ընթացքում կրկին բաժանվելով թիմերի, յուրաքանչյուր թիմ ներկայացրեց պրեզենտացիա էներգիայի աղբյւորներից մեկի վերաբերյալ։
Աշնանային դպրոցի եզրափակվեց հավաստագրերի հանձմամբ։

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ