ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ-2019

Հաշվի առնելով ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի 2014թ. օգոստոսի 29-ի նախագահության նիստի որոշումը, ուսանողության ոլորտում այսուհետև ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի ամենամյա «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ անցկացնելու կարգի մասին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարում է հերթական «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար որպես պարգև կշնորհվի ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի Ոսկե հուշամեդալ և համանուն վկայագիր:

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթի անվանակարգերն են.

Լավագույն ասպիրանտ
Լավագույն մագիստրոս
Լավագույն բակալավր
Լավագույն աշակերտ
Լավագույն քոլեջի ուսանող
Լավագույն ինժեներ

Անվանակարգերի հաղթողները որոշվելու են Ուսանողական խորհրդի նախագահի կարգադրությամբ հաստատված հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի կողմից պարգևների հավակնող թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն ՈւԽ-ի նախագահության նիստի որոշման:

Մրցույթը բաց է ՀԱՊՀ-ում սովորող բոլոր ուսանողների (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), ավագ դպրոցի աշակերտների և քոլեջի ուսանողների համար: Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ դեկտեմբերի 27-ը: Փաստաթղթերի ներկայացման համար կարող եք դիմել ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ / դեկանատներ ՝ ժամը 9:30-17:00:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• Անձնագրի պատճեն,
• լուսանկար (3×4սմ),
• ինքնակենսագրություն,
• բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ),
• Ուսանողական խորհրդից տեղեկանք հասարակական ակտիվության մասին,
• երաշխավորագիր (ինստիտուտի տնօրենից, ֆակուլտետի դեկանից, ամբիոնի վարիչից, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցչից կամ այլ անձից),
• մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ,
• հեղինակային (նորարարություն, գյուտ, հայտնագործություն) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
• վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր),
• դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր),
• սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
• ՀՀ-ում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
• միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
• հոգաբարձուների խորհրդում, Գիտական խորհրդում և ակադեմիական այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում)։

1-6 կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են, մնացած բոլոր փաստաթղթերի առկայությունը հավելյալ միավորներ կտա անվանակարգերի հավակնորդներին: Յուրաքանչյուր կետի պահանջին համապատասխան փաստաթղթերի առկայությունը գնահատվում է որոշակի միավորով։

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ