Պարգևատրում՝ ՀԱՊՀ-ի ռեկտորատի նիստում

ՀԱՊՀ ռեկտորատի մայիսի 15-ի նիստում  ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Լ. Մկրտչյանի հրամանով’ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի Ավագ դպրոցի Բնագիտական առարկաների մեթոդական միավորման նախագահ, Ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ալֆրեդ Վաղինակի Պետրոսյանը պարգևատրվեց  ՀՀ Կրթության և գիտության  նախարարության բարձրագույն պարգևով’ Ոսկե հուշամեդալով:

Նիստը վարում էր ՀԱՊՀ  ռեկտոր Ո. Մարուխյանը, ով սիրով հանձնեց Ա. Պետրոսյանին պարգևը՝ նրան ցանկանալով ամենայն բարիք և հաջողություններ:  Ռեկտորատի անդամները  ևս շնորհավորեցին իրենց գործընկերոջը՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

Ա. Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հնչեցրած գովեստի խոսքերի համար, ասաց. «Ի սրտե շնորհակալություն՝ ցուցաբերած այս մեծ հարգանքի ու գնահատումի համար: Մեդալը պարտավորեցնող է: Ես իմ գործը սիրով եմ կատարում և հուսով եմ, որ այսուհետ ևս ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ կաշխատեմ»:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ