«ՇԱԽՄԱՏԻ ԻՆԺԵՆԵՐ 2019» ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻՆՆ Է

Մարտի 18-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ ՈՒսանողական խորհրդի «Ազատ ժամանց և սպորտ» հանձնաժողովի կողմից կազմակերպած «Շախմատի ինժիներ 2019» խորագիր կրող շախմատային առաջնությունը: Այն անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան ՀԱՊՀ շախմատի ակումբում:

Մրցաշարը անցկացվում էր ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնակարգով:
Երկու օր շարունակ մասնակիցները պայքարում էին հաղթողի տիտղոսին արժանանալու համար: Մասնակիցներից շատերը ունեին շախմատային բարձր կարգ:

Հաղթող թիմերը որոշվեցին ըստ հավաքած գումարային միավորների:

Երկու օր թեժ պայքարից հետո մրցանակային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը՝
I հորիզոնաան – Ավագ դպրոցը ներկայացնող թիմ
II հորիզոնական – ՏՀՏԷ ինստիտուտի թիմ 1
III հորիզոնական – ՏՀՏԷ ինստիտուտի թիմ 2

Միջոցառմանը ներկա էր նաև ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, ով շնորհավորեց մասնակիցներին, հանձնեց պատվոգրեր և մրցանակներ հաղթող թիմերին:

Շնորհավորում ենք առաջնության բոլոր մասնակիցներին և մաղթում նրանց հաջողություն շախմատային ասպարեզում:
Տեխնոլոգիական հսկայում ուսանողները միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել շախմատի նկատմամբ ինչի վառ ապացույցն է նմանօրինակ միջոցառումների պարբերական բնույթ կրելը:

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ