ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Ուսուցիչ-աշակերտ աննախադեպ համագործակցություն

Մենք ունենք հրաշալի սերունդ, որին պիտի ճիշտ ձևով դաստիարակել և կրթել՝ վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Մեր պարտավորությունն է այս սերնդի համար ստեղծել լավագույն պայմաններ՝ վաղվա պիտանի քաղաքացու ձևավորման համար:
Այս տեսակետից ամեն ուսումնական տարին ներկայացնում է նոր սկիզբ: Նոր սկիզբ է նաև ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտների համար, որպեսզի իրենց լավագույնս դրսևորեն, նոր բաներ սովորեն, գիտելիք ստանան և լինեն դպրոցին, շրջապատին և հասարակությանը պիտանի մարդ:
Միջոցառումը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին ՀԱՊՀ Ավագ դպրոցում, փայլուն օրինակն է այն բանի, որ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը  ոչ միայն խոր գիտելիքներով է ապահովում աշակերտներին, այլև դաստիարակում և կրթում է փայլուն քաղաքացիներ:

ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը և տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը հավաստագրեր  հանձնեցին դպրոցի 11 և 12-րդ դասարանների 14 աշակերտների, ովքեր 2018-2019 ուսումնական տարում օգնել են ՀԱՊՀ ընդունող հանձնաժողովին:
Նրանք, բացի դիմորդների գործերը ընդունելուց, դիմորդներին մանրամասնորեն ծանոթացրել են դպրոցին: «Աշակերտները աշխատել են հերթափոխով, Հայրապետյան Յուրին  անգամ համակարգչի վրա ամբողջ բազան էր անցկացնում և ամփոփում օրվա ընդունելությունը: Ես անչափ ուրախ եմ, որ այս նախաձեռնության արդյունքում մեր աշակերտների մեջ բացահայտվեցին բազմաթիվ սրտացավ և պարտաճանաչ մարդիկ: Մենք արդեն 3-րդ տարին է, ինչ իրականացնում ենք այս միջոցառումը, և ես վտահ եմ, որ այն կլինի շարունակական», – համոզմունք հայտնեց Ն. Համբարձումյանը:
Դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը հանձնելով հավաստագրերն ու նվերները, նշեց, որ շնորհակալ է այն կամավոր աշակերտներին, ովքեր իրենց ամառային արձակուրդը օգտագործելու փոխարեն կատարեցին այսպիսի աշխատանք դպրոցի համար: «Ինձ համար շատ կարևոր է, որ մեր դպրոցի աշակերտները այս տարիքից հասկանան աշխատանքի պատասխանատվությունը»,-նշեց նա:
Վստահ ենք, որ ուսուցիչ-աշակերտ այսպիսի համագործակցության պայմաններում, մեր աշակերտները լավագույն  ձևով կդրսևորեն իրենց բոլոր ասպարեզներում:

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ