ՀԱՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

19.05.2021թ. ՀԱՊՀ ավագ դպրոցում՝ ԱԽ նախագահ Դավիթ Սիրունյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում ավագ դպրոցի աշակերտներին տրամադրել են ՈՒԽ մասին անհրաժեշտ տեղեկություններ, օգնել՝ ավելի լավ պատկերացում կազմել այն ԲՈՒՀ-ի մասին, որտեղ որ սովորելու են: Աշակերտներին ներկայացրել են աշակերտական և ուսանողական կյանքերի հիմնական տարբերությունները, առաջարկել են լուծումներ հնարավոր բարդությունների, ծագող խնդիրների հաղթահարման համար: Նրանց սովորեցրել են չվախենալ ինքնազարգացման գործընթացից, քաջալերել և խթանել են ուսման ձգտումը, ինչպես նաև օգնել՝ ճանաչել և հետագայում պայքարել իրավունքների համար:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ կարծիքների փոխանակում ուսանողների և աշակերտների միջև: Ուսանողների հետ զրույցի արդյունքում աշակերտները հասկացան, որ չկան սահմանափակումներ, եթե ուզում ես՝ պետք է ձգտես և կատարես: Ինչպես ասեց ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյանը՝ ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտները հետ են հարյուրից, բայց հազարից առաջ են:
   

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ