ՀԱՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՌՈՍԱՏՈՄԻ» ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Սիրով հրավիրում ենք  ավագ դասարանների (9-12) աշակերտներին մասնակցելու «Ռոսատոմի» օլիմպիադային, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին և 17-ին ժամը 10։00 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի 1301 դահլիճում:

Նոյեմբերի 16-ին ժամը 10։00: Մաթեմատիկայի օլիմպիադա։

Նոյեմբերի 17-ին ժամը 10։00: Ֆիզիկայի և ինժեներական օլիմպիադա։

Ընտրության փուլի արդյունքների հիման վրա մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու օլիմպիադայի եզրափակիչ փուլին, որը կկայանա 2020թ. փետրվար-մարտ ամսիներին: Եզրափակիչ փուլի հաղթողները կստանան արտոնութ­յուն­ներ Ռուսաստանի լավագույն համալսարաններ, մասնավորապես, Մոսկվայի ազգային հետազոտական ​​միջուկային համալսարան (МИФИ) ընդունվելու համար:

Օլիմպիադային մասնակցելու համար աշակետրները պետք է մինչև նոյեմբերի 14-ը գրանցվեն https://org.mephi.ru/  կայքում և ստեղծեն անձնական հաշիվ(личный кабинет)  մասնակցի մասին փաստացի տեղեկություններով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, անձնագրային տվյալներ, ուսումնական հաստատություն և այլն): Աշակերտները օլիմպիադային պետք է ներկայանան անհատական ​​հաշվից տպված թերթիկով:

Օլիմպիադայի նախապատրաստման նյութերը, անցյալ տարիների առաջադրանքները, տեսադասերը, առաջադրանքների վերլուծությունը և մեթոդական ձեռնարկները հասանելի են ՄԻՖԻ-ի կայքում. https://mephi.ru/schoolkids/olimpiads/rosatom/Pobediteli/podgotovka.php

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ