ՀԱՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ` «ԿՐԵԱՏԻՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

Մարտի 10-ին ՀԱՊՀ ավագ դպրոցը` փոխտնօրեն Նելլի Համբարձումյանի նախաձեռնությամբ, հյուրընկալեց ՀԱՊՀ շրջանավարտ, հեռուստառադիո հաղորդավար, կրեատիվ մտածողության դասընթացավար՝ Արմինե Ճաղարյանին:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց բազմաբովանդակ և հետաքրքիր նյութեր ուսանողների և ուսանողական կյանքի ակտիվության, էֆեկտիվության, կրեատիվության, դրանց եղանակների և ձևերի, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, սեփական բրենդի ստեղծման և անձի մենեջմենտի մասին: Այս եւ հարակից թեմաների շուրջ էլ կայացավ Արմինե Ճաղարյանի և Ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների զրույցը։
Միջոցառմանը ներկա աշակերտները հնարավորություն ստացան բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները և փորձել համատեղ ուժերով դրանց լուծման ուղիներ փնտրել: Հնչած հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Ա. Ճաղարյանը խորհուրդ տվեց համարձակ լինել միշտ և բոլոր ոլորտներում` բլոգ վարելիս, մինչև աշխատանք փնտրելը և ոչ մի դեպքում չընկճվել:
Ա. Ճաղարյանը աշակերտներին ներկայացրեց այն տասը կարևոր հմտությունները, որոնք պետք է զարգացնել կրետիվ լինելու և ստեղծագործելու համար: Որպես կրեատիվ մտածողության դասընթացավար նա հատկապես կարևորեց թիմում աշխատելու ունակությունը, բանակցություններ վարելու արվեստին տիրապետելը, խնդիրները համակարգված լուծելու կարողությունը: Ըստ նրա ինքնակրթությունը և ինքնազարգացումը պետք է դառնան ապագայի առանցքային հմտությունները: Իսկ նրա կողմից առաջադրված «Ինչպե ՞ ս մշակել միտքը» թեման շատերի համար լուրջ մտորումների և աշխատանքի առիթ դարձավ:
Ըստ Ավագ դպրոցի փոխտնօրեն Ն. Համբարձումյանի հանդիպման հիմնական նպատակը աշակերտներին կրեատիվ, ստեղծագործ մտածել սովորեցնելն է և ճիշտ ու գրագետ բլոգ վարելը: Ըստ նրա հանդիպումը հնարավորություն կտա համախմբել գաղափարակից աշակերտներին, կտրամադրի հարթակ, որտեղ աշակերտը կբարձրաձայնի այն ամենը, ինչն ունի առողջ քննարկման կարիք։

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ